Գրադարանում Արփի Մախսուդյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Լրագրող Արփի Մախսուդյանը, որը հիմա ապրում է Բեռլինում, ասում է, որ Հայաստանում կարծես «խուլ ու լուռ» են կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված միջազգային փորձին:

Օրինակ, մեդիայում քիչ են հայտնվում համաշխարհային կլինիկաների ու առողջապահական կազմակերպությունների ուղեցույցների հայերեն թարգմանությունները:

«Կարևորագույն ինֆորմացիան կենցաղային մակարդակում կիրառվող և հանրությանը պաշտպանող ինֆորմացիան հայկական մամուլում տեղ չի գտում»,- ասում է նա:

Եվ տարօրինակ է համարում, որ մինչև հիմա քննարկվում է դիմակ և ձեռնոց կրելու կամ չկրելու հարցերը, որոնց պատասխանները գիտական հանրությունը վաղուց արդեն տվել է:




Արփին նաև ասում է, որ վարակի թեման քաղաքականացվում է, և դրա շահարկումը վտանգավոր, անգամ «անբարոյական» է հանրային առողջության տեսանկյունից:

Նա հատկապես նշում է արհեստական հակասություններ գտնելու փորձը Արսեն Թորոսյանի խոսքերում: Արդյունքում առանց այն էլ կասկածամիտ հանրության մոտ կասկածն ավելի է խորանում և ամրապնդվում:

Անգամ եթե մանիպուլյացիաները արգելված չեն օրենքով, դա չի նշանակում, որ թույլատրելի են, քանի որ, ի վերջո, կա չվնասելու սկզբունքը, որը թե՛ բժիշկների, թե՛ լրագրողների համար ոսկե կանոն է:

«Կարծես ամեն ինչ արվում է, որ եղած մեդիա աղբը ոչ թե մաքրվի, այլ կրկնապատկվի, քառապատկվի ու արագ տարածվի»,- ասում է Արփին:

Նա օրինակ է բերում Գերմանիայի առաջատար լրատվամիջոցներին, որոնք էպիդեմիայի մասին խոսելու համար երբեք չեն հրավիրի ոչ մասնագետի, ասենք, ՏՏ կամ այլ ոլորտի ներկայացուցչի քննարկելու համար  համավարակը:

«Իսկ Հայաստանում այդ մարդկանց ոչ թե զսպում են, այլ խրախուսում: Նրանք մի մեդիայից անցնում են մյուսը, և հարցազրույցներ տալիս տարբեր անհեթեթ բաների մասին»,- ասում է Արփի Մախսուդյանը:

Հիմա, երբ ողջ աշխարհում է հումանիտար աղետ, տեղեկության  ու առողջապահության գինը շատ բարձր է:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *