ԱԺ պատգամավորներն ընդդեմ «Հայկական ժամանակ» հայցը բավարարվեց

07.02.2011, Նյուսրում

Կենտրոն- Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մասնակի բավարարվեց ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյան, Սամվել Ալեքսանյան եւ Ռուբեն Հայրապետյանն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիբ» ՍՊԸ-ի հայցը: Դատավոր Կարինե Պետրոսյանը վճռեց Դարեսկիզբ ՍՊԸ-ից հոգուտ պատգամավորներից յուրաքանչյուրին բռնագանձել 2 միլիոն 44.000 դրամ.  2 միլիոնը որպես փոխհատուցման, իսկ 44000 դրամը նախապես վճարված պետտուրքի գումար՝  պատգամավորների պահանջած 2 միլիոն 500.000 դրամի փոխարեն: Հերքման պահանջը բավարարվեց ամբողջությամբ. օրաթերթը դատարանի կողմից սահմանված բովանդակությամբ եւ կարգով հերքում պետք է տպագրի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

Դարեսկիզբ ՍՊԸ տնօրեն Աննա Հակոբյանը Media.am-ին հայտնեց, որ պատրաստվում է դիմել վերաքննիչ դատարան եւ բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ը 2010 թվականի հոկտեմբերի 14-ին հրապարակած «Ութից յոթը ցուցակում են» նյութում գրել էր.

«ՌԴ իրավապահները պարզել են, որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են, եւ կազմել են տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ, որում ընդգրկել են 32 անուն: Մեր տեղեկություններով, այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ»: 

 

Լուսանկարը՝ azatutyun.am կայքի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?