Գրադարանում. Արեգ Առաքելյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Արեգ Առաքելյանին հետաքրքիր է անկանոն, ամեն կողմից թափվող ինֆորմացիայի տարածման ռիթմը մեր կյանքի վրա: 

Դրանից սկսվեց նրա «Փնթի խողովակ» փոդքասթը, որով նա խաղարկեց YouTube DirtyTube բառերը:

Արեգը վստահ է, որ պարբերաբար հայաստանյան անդերգրաունդային երաժշտության մեջ հայտնվում են խմբեր, որոնք անհետ հեռանում են՝ չթողնելով ոչ մի հուշ և տպավորություն: «Ես ուզեցի ֆիքսել նրանց ու կապ ստեղծել այսօրվա երաժիշտների հետ»,- ասում է նա:

Արեգի համար փոդքասթում կարևոր է ձայնի ուժը, էմոցիոնալ շեշտադրումները, ընկերական հնչերանգը, զգայականությունը՝ հյուրերի խոսքի ընդհատումներով, պրովոկացիոն հարցերով, անգամ գրաքննություններից դուրս բառերով:




 «Ոմանց թվում է, որ փոդքասթում հավաքվում են մարդիկ ու հիմար-հիմար խոսում են, իսկ ոմանք էլ դա պատկերացնում են որպես պարզ ռադիոռեպորտաժ, բայց ինձ համար դա խոհանոցային զրույց է, որտեղ զգում ես ջերմություն, իմաստություն: Եվ դա դառնում է կարևոր ու հարազատ»,- ասում է Արեգ Առաքելյանը:

Նա փոփ-մշակույթ է համարում ամենամեծ խողովակը՝ ինտերնետը, իսկ փոդքասթները այդ մշակույթի մի մասն են, հիփսթերական հատվածը:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *