ԱԼՄ-ի փակումով խուլ ու համր բնակչության իրավունքները չեն խախտվել

02.02.2011, Նյուսրում

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը պատասխանել է «Լռության ձայն» խմբի լսողության խանգարում ունեցող երիտասարդների հունվարի 18-ի բաց նամակին: Նա նշել է, որ խորապես ցավում է ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ ՍՊ ընկերության թիվ 8 մրցույթում պարտվելու կապակցությամբ վերջինիս հեռուստածրագրերում սուրդոթարգմանությամբ (ժեստերի լեզվով) լրատվական թողարկման փակման վերաբերյալ:

«Միաժամանակ գտնում ենք, որ վերոհիշյալով չի խախտվել խուլ ու համր բնակչության լրատվություն ստանալու իրավունքը, քանի որ այլ հեռուստաընկերություններ նույնպես իրականացնում են լրատվական թողարկումներ` զուգորդված հայերեն լուսագրով»,- ասված է նամակում:

Ամալյանը գտնում է, որ լրատվական թողարկումների հայերեն լուսագրերով թողարկումը չի խոչընդոտում ՀՀ խուլուհամր քաղաքացիների լրատվություն ստանալու իրավունքի իրացմանը, քանի որ պետությունը ապահովում է խուլուհամր բնակչության դպրոցական կրթությունը, իսկ լրատվական թողարկումների սպառողները դպրոցական և ավելի բարձր տարիքի անձինք են:

Հիշեցնենք, որ «Լռության ձայն» խմբի լսողության խանգարում ունեցող երիտասարդները բաց նամակով դիմել էին ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին՝ մտահոգություն հայտնելով ՀՌԱՀ-ի կայացրած որոշման համաձայն ԱԼՄ հեռուստաընկերության եթերային հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ: Նրանք նշել էին, որ ԱԼՄ հեռուստաընկերությունը միակն էր հանրապետությունում հեռարձակվող հեռուստալիքներից, որը լրատվական հաղորդումները զուգահեռ ներկայացնում էր ժեստերի լեզվով եւ պահանջել էին չանտեսել ՀՀ 3500 լսողության խանգարում ունեցող քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել հունվարի 20-ից լրատվական հաղորդումների ժեստերի լեզվով թարգամնությունը` չխախտելով լսողության խնդիր ունեցող քաղաքացիների իրազեկված լինելու իրավունքը:  


Լուսանկարը՝ panorama.am կայքի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?