Հին լուսանկար Երևանի բողոքի ակցիաներ

19.04.2018, Քննադատ

Լուսանկարիչ-վավերագրող, ում կարգախոսն է՝ իրական մարդիկ իրական վայրում իրական ժամանակում:

Սկսվեց։ Սկսվեց հերթական տեղեկատվական պատերազմը։

Մարտադաշտն այս անգամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի շարժումն է։

Այս անգամ ուրիշի ջանքերի հաշվին դիվիդենդներ շահելու դերով «հրաբորբորքվել է» ոչ այլ ոք, քան Կոնստանտին Բորովոյը։  Այդօրինակ «անփորձություն» չէի սպասում նման փորձառու քաղաքական գործչից, «Արևմտյան ընտրություն» կուսակցության նախագահից ։

Իր սեփական էջում Բորովոյը հրապարակել է լուսանկար, որին ուղեկցող գրառումը բավականությամբ հայտնում է, որ «Հայաստանում բողոքի ցույցերը ճիշտ ուղղությամբ են ընթանում։

Մեր ֆոտոթղթակիցների հեղինակած և բոլոր հայկական աղբյուրներում հրատարակված անթիվ-անհամար լուսանկարներից, չգիտես ինչու, նա ընտրել է հին լուսանկար, որն արդեն իսկ հրապարակվել է հունվար ամսին Սերգեյ Մարկովի հարցազրույցի հետ մեկտեղ։ Ի դեպ, հրապարակողն ադրբեջանական լրատվամիջոց էր։

Այդ լուսանկարը հրապարակվել է 2017 թվականի սեպտեմբերին։ Եվ ըստ ամենայնի, արվել է Ադրբեջանին զենքի վաճառքի դեմ ցույցի ժամանակ։ Վաճառողի դերում հանդես էր գալիս մեր դաշնակիցը՝ Ռուսաստանը։

Ի՞նչ ասես։ Նման սխալներ, եթե, իհարկե, դա սխալ է, աններելի են այդ մակարդակի քաղաքական գործչի պարագայում։ Իսկ եթե սխալ չէ, ապա մենք երբեք չենք լսի պարոնի Բորովոյի ներողությունը։

Վերջին հինգ օրերին ֆոտոթղթակիցներն աշխատել են քրտնամխած։ Լուսանկարների պակաս չկա։

Նման հրապարակումներին պետք է վերաբերվել ծայրահեղ զգուշորեն։

Երևանում ահագին տաք եղանակ է։ Մարդիկ թեթև են հագնված։ Եթե տեսնեք ձմեռային հագուստով ցուցարարներ, վստահ եղեք՝ ձեր դիմաց ֆեյք է կանգնած։

Գերման Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?