2017-ի ամենաընթերցվածները. հետաքննություններից մինչ բիթքոին

09.01.2018, Նյուսրում

Լրագրող

Հայաստանյան լրատվական կայքերում 2017 թվականին ամենաշատ դիտումներն  ունեցել են բանակին առնչվող պատմությունները, սննդի ոլորտի խնդիրներին վերաբերող հետաքննությունները, ներքաղաքական իրադարձությունները: Հետաքրքիր է, որ նախորդ տարվա ներքաղաքական գլխավոր իրադարձությանը՝ խորհրդարանական ընտրություններին առնչվող հրապարակումները հազվադեպ են տեղ գտել մեր դիտարկած կայքերի թոփ հնգյակներում:

Ներկայացնում ենք Ampop.am-ի, Aravot.am-ի, Սիվիլնեթի, Հետք-ի, Մեդիամաքսի և News.am-ի՝ Media.am-ին տրամադրած տվյալները՝ իրենց ամենաընթերցված նյութերի վերաբերյալ:

«Մեդիամաքս»

«Մեդիամաքս»-ում ամենաընթերցված 5 նյութերից երեքի թեմատիկան Ղարաբաղյան հակամարտությունն է:  

Ampop.am

Ampop.am-ը մյուս հարթակներից առանձնանում է նրանով, որ վիզուալիզացիայի, ինֆոգրաֆիկաների և մուլտիմեդիա գործիքների համադրությամբ ներկայացնում է ակտուալ և քննարկվող թեմաները: Կայքի լսարանին, ներքին խնդիրներին զուգահեռ, հետաքրքրել է նաև տարվա միջազգային տնտեսական թրենդերից մեկը՝ բիթքոինը:

«Հետք»

«Հետք»-ը 2017-ին հանդես եկավ հայկական շուկայում վաճառվող մթերքի որակի հետաքննություններով, որոնցից երկուսը ամենաշատ դիտումներ ունեցող նյութերի շարքում են: 5 ամենաընթերցված նյութերից ևս երկուսը հետաքննություններ են:

Civilnet.am

CivilNet-ի հնգյակում գերիշխում են ներքաղաքական կյանքի ու երևույթների մասին հոդվածները:

News.am

News.am-ի ընթերցողներին ավելի շատ հետաքրքրել է ռազմական թեման՝ ղարաբաղյան կոնֆլիկտը:

Aravot.am

«Առավոտ»-ի կայքում ընթերցված նյութերի հնգյակը հետևյալն է.

Մեր գործընկերների մի մասը տրամադրել են նաև իրենց յություբյան էջերի վերլուծական տվյալները:

Aravot-ի յություբյան ալիքում մեծ դիտումներ ունեն Սուրեն Սարգսյանի հարցազրույցները:

CivilNet-ի լսարանի նախընտրած հինգ նյութերում ամենաշատ դիտումներն ունի 2016-ի ապրիլյան դեպքերին անդրադարձը:

«Հետք»-ի յություբյան ալիքից նախընտրումները տարբեր են եղել. սոցիալական ու մարդկային պատմություններ: Իսկ ամենաշատը դիտվել է «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հետ հարցազրույցը:

Լրատվամիջոցների ընտրությունը կատարել է media.am-ը՝ հաշվի առնելով կայքերի ազդեցիկությունը, լսարանն ու բովանդակությունը: Այս տարի տեխնիկական պատճառներով մեզ տվյալներ չեն տրամադրել azatutyun.am-ն ու tert.am-ը: Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ իրենց ամենաընթերցված նյութերի ցանկը տրամադրելու համար:

Նախորդ տարիների ամենաընթերցված հոդվածների մասին հրապարակումները նույնպես հասանելի են՝

2014-ի ամենաընթերցված նյութերի հնգյակները ըստ 5 կայքերի

2015-ի ամենաընթերցված նյութերի հնգյակները ըստ 7 կայքերի

Ամենաընթերցվածները. ապրիլյան քառօրյան ու Սասնա ծռերը՝ 2016 թվականի թրենդ

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?