2016.09.20,

Նյուսրում

1991. «Տնքոցը մեզ էլ չի տանջի»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Սա հատված է այն բանաստեղծությունից, որը 1991 թ. սեպտեմբերին տպագրվել է «Ավանգարդ» թերթում՝ անկախության հանրաքվեի նախօրեին:

Ընդհանրապես այդ օրերի հռետորաբանությունը շատ պաթետիկ էր հատկապես մամուլում, որը անկախության երազանքն ու ԽՍՀՄ կազմից դուրս գալու ցանկությունը հաճախ ուղեկցում էր ասմունքային շեշտադրումներով:

Նույնը նկատվում է նաև այսօր, երբ արդեն 25 տարի է Հայաստանը ինքնիշխան հանրապետություն է, և մեծացել է մի սերունդ, որը պիտի ազատ լիներ երկիմաստ խորհրդային պլակատային բառապաշարից:

Հակիրճ վերնագրով ու վեհաշուք բառերով «Այո» բանաստեղծությունից մեջբերում ենք մի հատված.

Հաստատակամ իմ ձայնը ձեզ
Լեռ-գանձերի քաջ հետնորդներ
Վառ պահեցեք հույսերը մեր
Հույսի, լույսի իմ արծիվներ:
Ձայն եմ տալիս հավատով լի
Հանուն անկախ, ազատ կյանքի,
Հանուն խաղաղ ու բերկրալի
Հայոց երկրի մեծ մեծ գալիքի,
Այո կամ ոչ, կասկած չկա
Այոն միակ ելքն է հիմա:

«Ավանգարդ» թերթը տպագրում էր նաև օրվա խորհրդին նվիրված ծաղրանկարներ: Այս մեկում ցուցադրվում է, որ Խորհրդային միությունը սկսվել էր Լենինով ու ավարտել Գորբաչյովով, բայց երկու դեպքում էլ ղեկավարները եկել են զրահատեխնիկայով ու զրահատեխնիկայի վրա կանգնած:

Իսկ այս պատկերը ինտերակտիվ է, առաջարկվում է սափրել Լենինի մորուսը ու ստանալ Գորբաչյովի դիմանկարը:

Չէին անտեսվում նաև ազգային փոքրամասնությունները: Եզդի ժողովրդին կոչ էր արվում քվեարկել հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի:

Իհարկե, 1991թ. ուրախ ու երջանիկ ժամանակահատված էր, սպասելիքներով ու աշխատանքով լի: Երջանիկ լինելու իրավունքի մասին հիշեցնում էր «Երեկոյան Երևան» թերթը:

1991թ. սեպտեմբերին Երևանում տեղի ունեցավ նաև այլ կարևոր մեդիա իրադարձություն. Հայաստան ժամանեց ամենահայտնի «Հրաշքների դաշտ» հեռուստաշոուն իր հայտնի վարողի՝ Վլադիսլավ Լիստևի հետ:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *