Սթրիթ-արտի էսքիզների մրցույթ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է սթրիթ-արտի էսքիզների մրցույթ: Նախաձեռնության նպատակն է հանրությանն առիթ տալ մտածելու լրագրողի ու լրատվության դերի մասին, խթանել մեդիագրագիտության տարածումը Հայաստանում։
Աշխատանքների համար առաջարկվող խորագրերն են՝

1. Մեդիայի դերը հասարակությունում
2. Խոսքի ազատություն
3. Ես եմ մեդիան

Էսքիզները կարող են ներկայացնել սթրիթ-արտի (այդ թվում՝ գրաֆիտիի) ցանկացած տեսակ՝ հետաքրքիր նորարարական լուծումներով:

Լավագույն 3 աշխատանքների հեղինակները կստանան 50.000-ական դրամ մրցանակ, ինչպես նաև կկարողանան սոցիալական հոլովակի միջոցով ներկայացնել իրենց էսքիզը և գաղափարը:
Մրցույթի 3 հաղթողներից մեկը կարժանանա հատուկ մրցանակի՝ էսքիզը իրական սթրիթ-արտի վերածելու հնարավորություն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1.Էսքիզը

2.Գաղափարի համառոտ նկարագրությունը՝ ներառելով դրա իրագործման տեղանքի առաջարկը (առավելագույնը 200 բառ)

3.Հեղինակի(ների) համառոտ ինքնակենսագրություն, նախկինում արված նմանատիպ առավելագույնը 3 աշխատանք

Հայտերն ուղարկել [email protected] կամ [email protected] էլ. հասցեին մինչև հունիսի 6-ը` նամակի թեմայում նշելով street art  բառը: Հարցերի դեպքում զանգահարել 010 583620 կամ 077 176729 հեռախոսահամարով:

Մրցույթն անցկացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում, որը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *