2018.04.29,

Պատկեր

Պաստառներ, որոնք մերժում էին լճացած իրականությունը

«Քայլ արա» շարժումը հիմնված է անհատական դերակատարման վրա, և այն ուղերձները, որոնք շարժման առաջնորդները փոխանցում են անհնազանդության ակցիաների մասնակցիներին, նպատակ ունեին արժևորել յուրաքանչյուրի ներկայությունը։

Փողոց դուրս եկած մարդկանց ձեռքերում շարժման առաջին օրերին մերժող պաստառներ էին։ «Մերժիր Սերժին» ասելով, մերժվում էր անկենսունակ կառավարման մոդելը։ Ավելի ուշ արդեն հայտնվեցին գրություններ, որոնք ուղղված էին ապագային։ Մերժելուց հետո գալիս է հաստատելու պահը։

Եվ Հայաստանի քաղաքացիները ստեղծարար կերպով այդ մասին հայտնում էին թե՛ ձեռագիր, թե՛ տպագրված պաստառներով, որոնք վեր էին բարձրացնում, կրում սեփական մարմնի վրա, փակցնում ավտոմեքենաներին ու սյուներին, և իհարկե, վանկարկում։

Իրականությունը փոխվում էր այդ գրառումների ազդեցության ներքո։ Տեքստերը միավորում էին։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *