«Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում»  ամենամյա լրագրողական մրցույթի «Ես եմ մեդիան» խորագիրը ուսանողների համար է, ովքեր, չլինելով լրագրող, ստեղծում, տարածում, կամ ուղղակի ակտիվորեն սպառում են մեդիան, ովքեր ասելիք ունեն տարածվող ինֆորմացիայի, թվային ազդեցության նոր հարթակների ու միջոցների, հին ու նոր մեդիաների այսօրվա ուղերձների մասին։

Դու մեդիան ես, երբ ականջակալներումդ հետաքրքիր զրույց, երաժշտություն, պատմություն լսելով քայլում ես, երբ Ֆեյսբուքում գրառում ես անում, իսկ հետո այն տարածում են ընկերներդ, երբ նկար ես դնում Ինստագրամում, որին նմանակում են հետևորդներդ, երբ Յություբում պատմում ես քո օրվա մասին, ցուցադրում ես զգեստապահարանդ, կիսվում վախերով ու խնդիրներով, իսկ մարդիկ պատասխանում են իրենց կյանքի պատմություններով՝ մեկնաբանություններում։ Դու մեդիան ես, երբ դիտում, լսում, կարդում ու տարածում ես այս բոլորը։

Մրցույթի այս տարվա թեմաներն են`

  • Մեդիան իմ ականջակալներում
  • Youtube․ ավանդական մեդիայի իմ այլընտրանքը
  • Վիրտուալ ինքնություն․ ես՝ էկրանի այս ու այն կողմում
  • Կասկածի՛ր, ստուգի՛ր, մտածի՛ր տարածելուց առաջ

Մրցույթին մասնակցել կարող են ՀՀ բոլոր միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների բոլոր ֆակուլտետների ուսանողները։ Դիմելու համար պետք է մինչև օգոստոսի 20-ը ներառյալ [email protected] էլ. փոստի հասցեին ուղարկել`20

  1. ինքնակենսագրություն (նշելով մասնակցի կոնտակտային տվյալները, ուսումնական հաստատությունը, ֆակուլտետն ու կուրսը),
  2. մրցութային աշխատանքը հետևյալ ձևաչափերից մեկով՝
  • էսսե/անձնական պատմություն (մինչև 3 էջ)
  • Լուսանկար կամ ֆոտոպատմություն
  • Տեսանյութ/աուդիոնյութ (նամակին կցել ֆայլը կամ ուղարկել նյութի հղումը)
  • Մուլտիմեդիա պատմություն

Հաղթողներին կընտրի մասնագիտական անկախ ժյուրին: Արդյունքները կամփոփվեն սեպտեմբերին՝ «Թվապատում» մրցույթի մրցանակաբաշխության ընթացքում։ 3 լավագույն աշխատանքները կհրապարակվեն Media.am կայքում, իսկ հեղինակները կստանան մրցանակներ և վկայագրեր:

Հարցերի դեպքում դիմել Լուսինե Գրիգորյանին (010 583620, ներքին համարը՝ 110, [email protected]):

«Ես եմ մեդիան» մրցույթի նախորդ տարիների հաղթած աշխատանքները կարող եք կարդալ Media.am կայքի Vox populi բաժնում:

Մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *