Գրադարանում. Օուեն Վիդեո

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հունիսի 20-23-ը ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում VidCon կոնֆերանսն էր։ Յություբերների, վլոգերների ու սոցիալական մեդիայի այս տարեկան հավաքին 30 հազարից ավելի մարդ էր մասնակցում։ Գրադարանում-ը որոշեց որոշ ժամանակով դառնալ շրջիկ ու զրուցել հյուրերի հետ նոր միջավայրում:

Օուեն Վիդեո-ն ինքն էլ յություբեր է ու սոցիալական մեդիա դասընթացավար։ «Այստեղ մարդիկ մեդիա են։ Նրանք են նոր լրագրողները։ Վավերագրում են իրենց պատմությունները՝ Ինստագրամում, Սնափչաթում,  ֆեյսբուքում»,- ասում է Օուենը։

Նրա կարծիքով սոցիալական մեդիայում կատարվող փոփոությունները հիմա ոչ թե հեղափոխական են, այլ էվոլյուցիեն։

Օուենն ասում է, որ Firefly ֆիլմից իի ամենասիրելի արտահայտություններից մեկը սա է` «Դուք չեք կարող կանգնեցնել ազդանշանը»։  

«Երբ տեսնում ես ինչ-որ գեղեցիկ բան՝ երեխայի ծնունդը, թիթեռի, որը նստում է տերևին կամ ականատես ես լինում ավտովթարի, բռնության դեպքի, այդ պահին դառնում ես մեդիա։ Դու ես լուսանկարում, տեսանկարահանում։ Եվ ոչ ոք չի կարող դա կանգնեցնել»,- ասում է Օուենը։

Գրադարանի դարակում

Սոցիալական մեդիան բովանդակությունը տարածելու լավագույն միջավայրն է։ BuzzSumo-ն օգնում է խմբագիրներին հետևել, թե ինչ ինտենսիվությամբ են տարածվում  իրենց կայքի հղումները, տեսնել, թե որոնք են նորաձև թեմաները։

Գեղամ Վարդանյան
 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *