Գրադարանում. Արտակ Եղիազարյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հայաստանում հուլիսի 10-ին տեղի ունեցած էլեկտրական էներգիայի մատակարարման մասսայական խափանման դեպքն ազդեց նաև լրատվամիջոցների աշխատանքի վրա։ 

1in.am առաջին լրատվականի պրոդյուսեր Արտակ Եղիազարյանը պատմում է, որ իրենք որպես խմբագրություն փորձել են առաջին հերթին հասկանալ վթարի մասշտաբները ու տարածել միայն ճշգրիտ տեղեկություններ։

«Ճգնաժամային իրավիճակներին սովոր լրատվականները բոլորն էլ աշխատում էին զուսպ և համակարգված։ Կային մամուլի որոշ միջոցներ, որ ակտիվորեն տիրաժավորում էին հնարավոր բոլոր անհեթեթ վարկածները (վթարի մասին ․խմբ), բայց չեմ կարծում, որ դա մեծ տարածում ուներ»։

Արտակ Եղիազարյանը կարծում է, որ պետական կառույցները կարող էին ավելի արդյունավետ աշխատել բնակչությանը կատարված վթարի մասին տեղեկացնելու հարցում։ Ըստ նրա, վթարից հետո լրատվամիջոցները պետք է խոսեն այն մասին, թե արտակարգ իրավիճակներում աշխատանքի որ չափորոշիչները չեն պահպանվել ու ովքեր են մեղավոր դրա համար։

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *