Գիտական թեմաների անդրադարձող լրագրողների և բլոգերների կրթավճար. Բեռլին

Falling Walls հիմնադրամի առաջարկած կրթավճարի համար կարող են դիմել այն լրագրողներն ու բլոգերները, որոնք ցանկանում են խորացնել այս ոլորտում իրենց գիտելիքը:

Դիմողները պետք է լրագրության և բլոգերության առնվազն երեք տարվա փորձ ունենան և այդ ընթացքում անդրադարձած լինեն գիտական թեմաների:

Կրթավճար ստանալու համար հաստատված թեկնածուներին հնարավորություն կընձեռվի մասնակցելու Բեռլինում նոյեմբերի 7-ին և 8-ին նախատեսված՝ Falling Walls հիմնադրամի համաժողովին և այցելելու Falling Walls Lab : 

Կրթավճարը ներառում է ճամփորդական, հյուրանոցի եռօրյա ծախսերը, ինչպես նաև համաժողովի մասնակցության վճարը:

Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 31-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու համար սեղմել այստեղ:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *