2013.04.17,

Քննադատ

Բոստոնի ահաբեկչությունը, սոցիալական մեդիան եւ մարդկային անտարբերությունը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Բոստոնում կատարված ահաբեկչությունը թույլ է տալիս մի քանի հետաքրքիր հետեւություններ անել ավանդական եւ այլընտրանքային մեդիայի ազդեցության մասին։

Սա ԱՄՆ-ում առաջին մեծ ահաբեկչությունն էր, որն իրականացվեց սոցիալական մեդիայի դարաշրջանում։

Ահաբեկչության մասին առաջին գրառումը հայտնվեց Թվիթերում առաջին պայթյունից բառացիորեն մի քանի վայրկյան հետո:

Kristen_Surman

Դրանից հետո ցանցը հեղեղվեց լուսանկարներով, տեսանյութերով։ Փաստորեն, այլընտրանքային լրագրությունը ցույց տվեց, որ կարող է հենց դեպքի վայրից ծավալուն տեղեկատվական հոսքեր ապահովել կատարվածից վայրկյաններ անց։

Ըստ Topsy.com համակարգի՝ ապրիլի 15-ին #bostonmarathon պիտակով ավելի քան 1,2 միլիոն գրառում է կատարվել Թվիթերում։

#bostonmarathon

Սակայն մամուլի եւ սոցիալական մեդիայի ազդեցության մեկ այլ հետաքրքիր գործոն կա։

Նույն օրը մի քանի այլ ահաբեկչություններ են իրականացվել աշխարհում, որոնց հետեւանքով ապրիլի 15-ին Աֆղանստանում զոհվել է 8 մարդ, Պակիստանում՝ 1, Իրաքում՝ 31։ Սրանք ահաբեկչության տեսանկյունից բոլորիս ծանոթ երկրներն են։ Եվ ցանցային հասարակության համար վաղուց հետաքրքրություն չեն ներկայացնում։

Եթե նայենք Թվիթերում Իրաքի մասին գրառումներին, ապա կտեսնենք, որ վերջին ամսվա ընթացքում երկու անգամ է թռիչք արձանագրվել։ Մեկը՝ ապրիլի 15-ին. շատերը Իրաքի ահաբեկչությունը հիշատակել են Բոստոնի հետ միասին, թեեւ Իրաքի մասին հիշատակումները մոտ հարյուր անգամ ավելի քիչ են։

#iraq

Մյուսը՝ մարտի 19-ին՝ մոտ 40 հազար գրառում։ Սակայն սա նույնպես կապ չուներ ահաբեկչության, խաղաղ իրաքցիների մահվան հետ։ ԱՄՆ-ում նշում էին Իրաքյան պատերազմի տասնամյակը եւ հիշում իրենց նահատակներին։

Barack_Obama

Նույնը վերաբերում է Աֆղանստանին։ Հիշատակումների կտրուկ աճը դարձյալ կապված է Բոստոնի հետ։ Եվս մեկ թռիչք կա ապրիլի 7-ին՝ մոտ 5 հազար գրառում. այդ օրը ՆԱՏՕ-ի օդուժի սխալ հարվածի պատճառով 10 երեխա եւ 2 կին էին զոհվել։

#afghanistan

Այսպիսով, կարելի է տեսնել, որ սոցիալական մեդիան, օգտատերերի կողմից ստեղծած բովանդակությունը (User generated content), թեեւ թույլ են տալիս տեղեկատվություն ստանալ ճիշտ տեղից ճիշտ ժամին, սակայն հավասարաչափ չեն նկարագրում աշխարհը եւ չեն կարող դիտվել որպես իրականության անմիջական հայելի։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *