Ագրոլրագրություն. ուսուցողական այց Վրաստան

Վրաստանի Լրագրության ռեսուրս կենտրոնը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ հրավիրում են լրագրողներին և լրագրության ֆակուլտետների դասախոսներին  ագրոլրագրութան թեմայով ուսոցողական այցի Վրաստան։

Ծրագիրը ներառում է տեղեկատվական հանդիպումներ, մասնագիտական դասընթաց, համագործակցություն վրացական լրատվամիջոցների հետ,  նաև ագրոլրագրության առարկայական ծրագրի մշակում և ներդնում համալսարաններում։

Ուսուցողական այցի ընթացքում մասնակիցները կծանոթանան Վրաստանում  ագրոբիզնեսի զարգացումներին, գյուղատնտեսության նախարարության ծրագրերին, այդ ոլորտում եվրաինտեգրման գործընթացներին։ Մասնակիցները կայցելեն գյուղատնտեսության թեմաների լուսաբանման մեջ  մասնագիտացած տեղեկատվական կենտրոններ և ստուդիաներ։

Ագրոլրագրության երկօրյա դասընթացը Վրաստանում կանցկացնի բրիտանացի լրագրող, ագրոբիզնեսի փորձառու մասնագետ, Ագրոլրագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ Ռոուզ Հիթեր Բրիգսը (Rose Heather Briggs):

Ծրագրի աշխատանքային լեզուներն են ռուսերենը և անգլերենը։

Մասնակից դասախոսներին կտրամադրվի ագրոլրագրության բուհական առարկայական ծրագրի նախագիծը՝ տեղայնացնելու և ուսումնական գործընթացում օգտագործելու համար։

Վրաստան այցը նախատեսված է ապրիլի 25-29-ը։

 Ծրագիրն իրականացվում է  Аlliances Caucasus Programme – Mercy Corps Georgia-ի ֆիանանսական աջակցությամբ։

Ծրագրին կարող են դիմել ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերից։ Ուսուցողական այցի բոլոր ծախսերը կհոգան կազմակերպիչները։ Մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումի ձևը մինչև 2018 թ.-ի ապրիլի 10։  Դիմողները պետք է ունենան գյուղատնտեսության, ագրոբիզնեսի և հարակից թեմաների լուսաբանման փորձ։ Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն 010 583620 հեռախոսահամարով։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *