Փաստերի ստուգումը՝ Գուգլի ուշադրության կենտրոնում

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան

Լրագրող

Փաստերի ստուգումը՝ նոր մակարդակում. Google News-ը ներկայացրել է իր նոր՝ «Փաստի ստուգում» պիտակը: Այսուհետ «Կարծիք», «Գլխավոր», «Խորքային», «Առավել մեջբերված» և այլ պիտակների հետ մեկտեղ Գուգլի լուրերում կհայտնվեն «Փաստի ստուգում» պիտակով հոդվածներ, որտեղ հնարավոր կլինի գտնել թեմայի վերաբերյալ փաստերի ստուգմամբ նյութերը:

ԱՄՆ նախագահական ընտրությունների թեժ բանավեճի շրջանում, երբ ավելի ու ավելի կարևոր է դառնում իրականությունը կեղծիքից տարբերելը, Գուգլը որոշում է կայացրել օգնել իր ընթերցողներին՝ թացը չորից առանձնացնել:

«Փաստի ստուգում» պիտակի տակ կհայտնվեն այն կայքերի նյութերը, որոնք զբաղվում են փաստերի ստուգմամբ և իրենց կայքի կոդում ունեն համապատասխան նշում: Այն կայքերը, որոնք համապատասխանում են «փաստերի ստուգում» սահմանմանը նույնպես կարող են դիմել Գուգլին՝ իրենց կայքը լրահոսում ընդգրկելու համար:

«Ուրախ ենք տեսնել, թե ինչպես է մեծանում փաստեր ստուգող համայնքը, և լույս սփռել նրանց՝ փաստը հորինվածքից ու թարսը շիտակից տարբերելու ջանքերի վրա»,- գրել է Google News-ի ղեկավար Ռիչարդ Գինգրասը՝ ներկայացնելով որոնողական համակարգի նոր հնարավորությունը:

Քաղաքական փաստերի ստուգմամբ զբաղվող PolitiFact կայքի հիմնադիր Բիլ Ադեյրը սա «հսկայական քայլ» է անվանել: Մեդիա փորձագետների կարծիքով էլ՝ նման պիտակավորումը կարող է օգնել ավելացնել փաստերի ստուգմամբ զբաղվող կայքերի այցելությունները, որոնց թիվը վերջին շրջանում աճել է հատկապես ԱՄՆ-ում:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *