2018.09.17,

Նյուսրում

Փաշինյան․ «Հեռուստատեսությունը երբեք չի եղել այնքան ազատ, որքան այսօր է»

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթ վարչական շրջանում սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ խոսել է հեռուստաընկերությունների մասին։  

«Ես այս ամբիոնից պաշտոնապես ասում եմ՝ Հայաստանի երրորդ հանրապետությունում մամուլը, հեռուստատեսությունը երբեք չի եղել այնքան ազատ, որքան այսօր է»,- ասել է Փաշինյանը։  

«Մինչև իմ վարչապետ դառնալը հեռուստատեսությունների լրատվական բլոկները, լրատվական հաղորդումները իրենց գործողությունները ճշտել են Բաղրամյան 26-ի հետ։ Այսինքն նախկին նախագահի, վարչապետի աշխատակազմի հետ։ Իմ վարչապետ ընտրվելուց հետո նման երևույթը իսպառ վերացված է»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր աշխատակազմը որևէ հարաբերություն չունի հեռուստաընկերությունների հետ։ Միակ բացառությունը, որտեղ համագործակցության որոշակի ֆորմատ է ձևավորված, Հանրային հեռուստաընկերությունն է, «որը պետական բյուջեից ֆինանսավորվող հեռուստատեսություն է և հանրային կյանքը, բայց նաև պետական քաղաքականությունը ներկայացնող հեռուստատեսություն է»։

«Ուրիշ որևէ հեռուստատեսություն չի կարող ասել, թե որևէ բովանդակային կոնտակտ նույնիսկ կա իրենց հետ։ Համենայնդեպս, եթե որևէ մեկը ունի այդպիսի կոնտակտ, որը կաշկանդում է այդ հեռուստատեսությունների աշխատանքը, ես դրանից տեղյակ չեմ և իմանալու դեպքում անպայման կպատժեմ, չնայած համոզված եմ, որ այդպիսի կոնտակտ չկա»,- ասել է վարչապետը։

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *