Ռուբինա Դավթյան. «Ես եմ մեդիան»

Հայկական լրատվականներում շատ հազվադեպ կարելի է հանդիպել ճշգրիտ եւ բնական գիտություններին վերաբերող նորությունների, սակայն ոլորտի լուսաբանված չլինելը միակ խնդիրը չէ. հաճախ լրատվական կայքերը տրամադրում են ոչ հավաստի կամ ոչ գիտական նյութեր` հղում կատարելով անվստահելի կայքերին կամ «գիտնականներին»: