2018.12.30,

Քննադատ

Նոր ծառ, նոր տունկ ու պտղաբեր

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Անցնող տարում Հայաստանում շատ բան փոխվեց.
Քայլող, մերժող, ընտրող հոսանք դարձանք,
Քաղաքական ու հանրային մի նոր մոդել՝ որպես պարծանք
Ներբեռնեցինք, զարգացրեցինք ու դասական լեզվով ասած՝
Անվանեցինք թավշյա ընթացք:

Ընթացքը այս սկսվեց քայլից,
Քայլի մասին պատմող նյութից,
Նյութից ծնվող նոր քայլերից,
Որոնք թավիշը կարծրացին,
Դարձրին կայուն իրողություն՝
Կամ սև-սպիտակ հակադրություն:

Շատ բան կորցրեց թե՛ տեղ, թե՛ դեր, թե՛ գույն, թե՛ ստվեր,
Շատ բան ստացավ նոր տեղ, նոր գույն, նոր ստվեր,
Նոր վարչապետ, քաղաքապետ, նախարար ու լրագրող,
Մարզպետ, բժիշկ, վարորդ, լողորդ.
Բոլորը նոր տարում ստացան առիթ՝
Լինել պատմող, նկարագրող, քննարկող, քննադատող,
Ընտրել գույներ, տեքստեր, մտքեր,
Հեռարձակել, մեկնաբանել:

Նոր տոնական ծառեր տնկել,
Պտուղներից թրմել հյութեր,
Չխաբել ու չխաբվել…

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *