2016.07.17,

Քննադատ

Նախադեպ. արգելափակված ֆեյսբուք

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հուլիսի 17-ի առավոտյան Երևանի Էրեբունի թաղամասում գտնվող ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակումից ժամեր անց Ֆեյսբուք սոցիալական ցանցը Հայաստանի օգտատերերի մի մասին համար մոտ 40 րոպեով փակ էր:

Առավոտյան ժամը 10:05-ի կողմերը Թվիթերում օգտատերերը սկսեցին գրել Ֆեյսբուքի հնարավոր արգելափակման մասին: Ընդ որում, գործնականում Ֆեյսբուք մուտք գործել չէին կարողանում Ucom-ի բաժանորդները: Կային նաև ահազանգեր Բիլայնի բաժանորդներից:

Problems with Facebook in Armenia after Yerevan Erebuni police station takeover and announcement of #coup attempt pic.twitter.com/GIZF0x6Xvm

— Gegham Vardanyan (@reporterarm) July 17, 2016

Մոտ 40 րոպե անց օգտատերերն արդեն տեղեկացրին, որ արգելափակումը վերացված է ու Ucom-ի ինտերնետային կապով Ֆեյսբուքի մուտքը բաց է:

Facebook connection was restored as users started using proxy servers to avoid blockade @MariaTitizian @Kornelij @mkdotam

— Artur Papyan (@ditord) July 17, 2016

Ֆեյսբուքը Հայաստանում սոցիալական և քաղաքական նորությունների տարածման ու քննարկումների հիմնական ինտերնետային հարթակն է: 2016թ.-ի հունիսի տվյալներով Հայաստանից Ֆեյսբուքի օգտատերերի թիվը կազմել է 940 հազար՝ Հայաստանի բնակչության մոտ 1/3-ը:

Ինտերնետային կայքերի մուտքը Հայաստանում վերջին անգամ զանգվածաբար արգելափակվել էր 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ: Այն դեպքում փակ էր մուտքը դեպի մի քանի լրատվական կայքեր, մի քանի օր անհասանելի էր YouTube-ը:

Եթե 2008-ին ինտերնետի արգելափակումը շրջանցելու համար օգտագործում էին անանուն պրոքսի սերվերներ, ապա 2016-ի կարճատև արգելափակման դեպքում աշխատում էր VPN-ը (Virtual Private Network):

Ֆեյսբուքի կարճատև արգելափակման րոպեների ընթացքում օգտատերերը արագորեն սկսեցին կիրառել ամենատարածված VPN ծառայություններից մեկը՝ TunnelBear-ը : Արգելափակումը շրջանցելու նմանատիպ ծառայությունները բազմաթիվ են, ուղղակի պետք է ընտրել այն, որին սովոր ես ու որն այդ պահին աշխատում է:

Դեռ պարզ չէ մեխանիզմը, որով կայացվել ու իրականացվել էր Հայաստանում Ֆեյսբուքի արգելափակումը: Սա հարց է, որ դեռ ենթակա է պարտադիր քննարկման:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *