2012.04.19,

Նյուսրում

Մոնիտորինգ. ինչպես են լուսաբանում ընտրությունները (տվյալների վիզուալիզացիա)

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հրապարակել է մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում հեռուստատեսությունների եւ ռադիոների մոնիտորինգի առաջին արդյունքները: Դրանք ներկայացնում են քարոզարշավի առաջին շաբաթվա պատկերը:

Հանձնաժողովում դիտարկել են ընտրություններին մասնակցող թեկնածուներին, համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից ապրիլի 8-ից 14-ը ընկած ժամանակահատվածում տրամադրված եթերաժամանակը:

Դիտարկումն իրականցնելիս ՀՌԱՀ-ում հաշվարկել են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

  • անվճար կարգով տրամադրված եթերաժամանակը
  • վճարովի կարգով տրամադրված եթերաժամանակը
    քաղաքական ուժի ներկայացուցչի մասնակցությամբ հաղորդումների ընդհանուր տեւողությունը
  • այլ հաղորդումներում քաղաքական ուժի օգտին իրականացված քարոզչության տեւողությունը
  • լրատվական թողարկումներում քաղաքական ուժի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման տեւողությունը:

Մոնիտորինգի արդյունքներում նաեւ ներկայացված է ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերի ընդհանուր օգտագործած հեռուստատեսային եւ ռադիո եթերաժամանակը:
Ըստ այս մոնիտորինգի՝ առայժմ ամենաշատը հեռուստատեսային եւ ռադիո եթերում եղել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը (ԲՀԿ), հետո Հայ Հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ): Երրորդը  Օրինաց երկիր կուսակցությունն է (ՕԵԿ): Այս ցուցանիշով չորրորդ տեղում «Ժառանգությունն» է, հինգերորդում՝ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), վեցերորդում՝ Հայ ազգային Կոնգրեսը (ՀԱԿ): Ընդհանուր եթերում, ըստ ցուցանիշների օգտագործած եթերաժամանակի կարելի է հետեւել ինտերակտիվ գրաֆիկի օգնությամբ, որտեղ թվերը ներկայացված են րոպեների եւ վայրկյանների տեսքով:

ՀՌԱՀ-ի ներկայացրած 47 էջ կազմող մոնիտորինգից առանձնացնենք հիմնական 7 հեռուստատեսությունների եթերում լրատվական թողարկումներում քաղաքական ուժի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման տեւողությունների մասին տվյալները: Գրաֆիկներում թվերը րոպեներ եւ վայրկյաններ են:

«Առաջին լրատվականի» եթերում ամենաշատը լուսաբանվել է ՀՀԿ-ն, երկրորդը՝ ՀԱԿ-ը:

«Արմենիա»-ի «Ժամը»-ի եթերում եւս ՀՀԿ-ին ամենաշատ տեղն են հատկացրել: Այստեղ երկրորդ եւ երրրոդ տեղերում են ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»:

«Երկիր մեդիա»-ի «Երկիրն այսօր»-ի թողարկումներում ամենաշատը լուսաբանվել է ՀՅԴ-ն, որին հետեւում են ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն:

«Կենտրոն»-ի «Էպիկենտրոն»-ի եթերում լուսաբանված քաղաքական ուժերի շարքում բացարձակ առաջատարը ԲՀԿ-ն է:

«հ2»-ի «Լրաբեր»-ի եթերում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ստացել են գրեթե հավասարաչափ եթերային րոպեներ:

«Շանթ»-ի «Հորիզոնը» համեմատաբար քիչ է լուսաբանել ընտրությունների քարոզարշավը: Այստեղ թվերն ընդհանրապես ավելի փոքր են: «Հորիզոնն» ամենաշատն անդրադարձել է «Ժառանգությանը»:

«Արմնյուզ»-ի եթերում եւս համաչափ պատկեր է: ՀՀԿ-ն մի փոքր ավելի շատ է լուսաբանվել, քան ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն:
Մոնիտորինգի արդյունքներից նաեւ երեւում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) եւ «Միավորված հայերը» համեմատաբար ավելի քիչ են հայտնվում լուրերում կամ այլ հեռուստատեսային եւ ռադիո հաղորդումներում, ավելի քիչ են անվճար կամ վճարովի եթեր վերցնում:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *