Եթերը՝ չեզոք գոտի

Նախընտրական շրջանները լրատվամիջոցների ու լրագրողների համար յուրահատուկ փորձություն են: Բացի նրանից, որ օրինականացված քարոզը (նախընտրական հոլովակների ու ռեպորտաժների հեռարձակումը) ալիքների համար գումար աշխատելու առիթ են, այլեւ բավականին տհաճ ու տեւական գլխացավանք են: Ալիքները նախընտրական փուլում պարտադրված են ապահովել քաղաքական ուժերի հավասարակշիռ լուսաբանումը, առավել եւս երբ մի քանի կողմերից իրենց զգուշացվում է, որ մոնիտորինգներ են անցկացվելու: Եվ դեռ ավելին.