2012.04.17,

Քննադատ

Եթերը՝ չեզոք գոտի

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Նախընտրական շրջանները լրատվամիջոցների ու լրագրողների համար յուրահատուկ փորձություն են: Բացի նրանից, որ օրինականացված քարոզը (նախընտրական հոլովակների ու ռեպորտաժների հեռարձակումը) ալիքների համար գումար աշխատելու առիթ են, այլեւ բավականին տհաճ ու տեւական գլխացավանք են: Ալիքները նախընտրական փուլում պարտադրված են ապահովել քաղաքական ուժերի հավասարակշիռ լուսաբանումը, առավել եւս երբ մի քանի կողմերից իրենց զգուշացվում է, որ մոնիտորինգներ են անցկացվելու: Եվ դեռ ավելին. հրահանգվում է այդ մոնիտորինգները ընդունել ի գիտություն ու եթերաժամանակի տրամադրման ակնհայտ խախտումներից ու կողմնակալ լուսաբանումից զերծ մնալ:

Նկատելի է, որ մեր հայրենական հեռուստաընկերությունները լուրերի թողարկումներում ու զրույցի ֆորմատ ունեցող հաղորդումներում քաղաքական քարոզի չափաբաժինը խիստ250 լիմիտավորել ու խիստ էլ վերահսկում են: Վայրկենաչափ զինված չափում են ամեն հոլովակի տեւողությունն ու ԱԺ ընտրություններին մասնակցող այս կամ այն քաղաքական միավորմանը եթերում ներկայացնում հատուկ ընդգծված չեզոքությամբ: Տպավորություն է, որ հավասարակշիռ լինելու հրահանգը գրեթե բոլոր ալիքները ընկալել են որպես պատվի հարց: Կամ էլ անաչառ ու պրոֆեսիոնալ ալիքի իմիջի պահպանման փորձ: Իսկ ամենաուշագրավն այն է, որ էկրանից անհետացել է (համենայնդեպս, դեռ չկա) հեգնական մատուցման ձեւը, որը սովորաբար արտահայտվում է ռեպորտաժների հեղինակների ու լուրերի վարողների հատուկ ձայնային տեմբրի ու շեշտադրումների մեջ (անկախ վիդեոշարի ուղերձից): Ընդ որում՝ հեգնանքը սովորաբար վերաբերում էր ընդդիմության ակցիաներին, իսկ իշխանության ամեն քայլը ներկայացվում էր հպարտ ու պոզիտիվ հնչերագներով: Հիմա եթերում կարծես թե հավասար են բոլորը, անգամ դեմոնստրատիվ են հավասար:

Այս կամ այն քաղաքական ուժը հանդիպեց, ասուլիս հրավիրեց, անսպասելի կամ կռահելի դեպքեր եղան. այս ամենը լուսաբանվում է արագորեն չեզոք գոտու վերածված եթերում՝ առանց ակնհայտ «խայթոցների» ու կույտերով «ցեխ շպրտոցների»: Անգամ երբ «սեւ PR»-ի կամ «առողջ քննադատության» դեպքեր են լինում, դրանք չեզոք գոտու անդորրը լրջորեն չեն վրդովեցնում: Հեռուսատատեսային հարթակից, իհարկե, սուր բանավեճեր են բացակայում, սակայն դա 251ոչ թե ալիքների, այլ կուսակցությունների մեղքով է (հիմնականում իշխող կուսակցության, որը խուսափում է եթերային մարտերից, իսկ միայն իշխանությունների հետ բանավիճել ցանկացող ուժերն էլ «նեղանում» են այդ փաստից ու հրաժարվում եթերում հանդիպել ավելի փոքր կշիռ ունեցող կուսակցությունների հետ):

Հիմա, երբ առավել սրվում է նախընտրական պայքարը, չեզոք գոտին (եթերը) անձեռնմխելի տարածքի պես բան է: Եվ որքան այդ տարածքը չեզոքանում է, այնքան պակասում է զուտ լրագրողների դերակատարությունը:

Հեռուստալրագրողները ջանում են անաչառ մնալ՝ գերադասելով այս կամ այն ուժի մասին չասել ավելին, քան այդ ուժն է ցանկանում: Առաջ է գալիս մի պարադոքսալ իրավիճակ. անաչառ լինելու համար լրագրողն ավելի ու ավելի է «անդեմանում»՝ զրոյացնելով նախկինում ունեցած իր ինֆորմացիան ու ներկայացնելով ուժերին «սպիտակ էջից»: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ռեպորտաժներից շատերը նկարահանվել ու մոնտաժվել են հենց կուսակցությունների շտաբերի ուժերով ու հանձնվել են ալիք՝ հեռարձակման:

Քաղաքական գովազդի քրոնոմետրաժը պահպանվում է, նախընտրական ռեպորտաժները բալանասավորված են, մոնիտորինգները շարունակվում են… Ցուցադրական խաղաղություն է:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *