Գրադարանում. Մհեր Ղալեչյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Լրագրողները հումորով ասում էին, որ ԱԺ արտահերթ ընտրություններում լուսաբանելու բան չունեին: «Հետաքրքիրը միայն ձայների հաշվարկն էր, այլ ոչ թե ընտրությունների ընթացքը», – ասում է լրագրող Մհեր Ղալեչյանը:

Նա նկատել է, որ որոշ լրատվամիջոցներ հեղափոխությունը ընդունեցին որպես անձնական ողբերգություն, որին արձագանքեցին չափազանց թշնամաբար:

Մհերը համարում է, որ հումորը լավատեսություն արտահայտելու ձևերից մեկն է. «Հումորը օգնում է ավելի դրական ընկալել գրածը և հակառակը՝ եթե փորձում ես ճոռոմ բառեր, պաթոս ու բացականչություններ օգտագործել, ստանում ես ավելի թույլ ազդեցություն»:

Եվ ընդհանրապես սոցցանցերը նոր մշակույթ են ստեղծել, երբ մի գրառումը կարող է ստանալ այնպիսի լուրջ էֆեկտ, որին չի կարող հասնել լրատվամիջոցը: Այդպիսի նոր լրատվական մշակույթ Մհերը համարում է Ֆեյսբուքի լայվերը, որոնք դառնում են տեղեկատվական-քաղաքական պատերազմի բաղկացուցիչ մաս.

«Մարդիկ այլևս չեն մեկնաբանում լրագրողների հարցերը, այլ ստատուս են գրում կամ լայվ մտնում: Հետաքրքիր է, թե ուր է դա մեզ տանելու»:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *