Գրադարանում. Կարեն Հարությունյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Երևանի փողոցներն արդեն մի քանի օր է շարժման մեջ են, հազարավոր մարդիկ մասնակցում են #ԻմՔայլը ակցիային, արտահայտում են իրենց բողոքն ու ամեն վայրկյան պատրաստ են բախվել ոստիկանների հետ:

Քայլող ակցիայի հետ զուգահեռ քայլում են (անգամ ավելի շատ են քայլում) լրագրողները: Այդ մասին լավ գիտի Սիվիլնեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը, քանի որ ինտերնետային հեռուստատեսությանը հարկավոր են ուղիղ հեռարձակումներ:

Ուղիղ եթերը միաժամանակ գրավիչ է և վտանգավոր: Նախ՝ ոստիկանությունը կարող է ձեռնարկել քայլեր, որոնցից կտուժի լրագրողը: Եվ հետո՝ չես կարող երաշխավորել, որ կունենաս հեռարձակում հենց այն վայրից, որտեղ տվյալ պահին ծավալվում են թեժ դեպքերը:

Երբեմն հարկ է լինում կադրեր ու նյութեր ստանալ նաև լսարանից, եթե լրագրողները ֆիզիկապես չեն հասցնում կռահել դեպքերի զարգացումները:

«Լրագրողները ոչ միայն քայլում ու վազում են, ալևս գիշերում են Երևանի փողոցներում: Աշխատում են 24-ժամյա ռեժիմով, առանց տրտնջալու, գանգատվելու: Սա այն սերունդն է, որը հասկանում է, որ այս երկրում ինչ-որ բան սխալ է, և ուզում է ուրիշ պետություն և հասարակություն տեսնել»,- ասում է Կարեն Հարությունյանը:

Գրադարանի դարակում

Ինչպե՞ս հաշվել հրապարակում բողոքի ցույցի մասնակիցների թիվը: Տարբերակներից մեկը mapchecking.com կայքն է:

Այս կայքն օգտագործելու համար որպես օրինակ վերցնենք Երևանի Ազատության հրապարակը: Պետք է նշել հրապարակի սահմանները, ավելացնել մեկ քառակուսի մետրի վրա մարդկանց խտությունը և գործիքը կհաշվի հավաքի մասնակիցների թիվը:

Սքրինշոթ mapchecking.com կայքից

Mapchecking.com-ը լրացուցիչ գործիք է լրագրողների համար այս օրերին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ բողոքի հանրահավաքների մասնակիցների թիվը հաշվարկելու համար:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *