Գրադարանում. Լուսինե Հովհաննիսյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց արժե հիշել լրագրողների դերը, որոնք տեղյակ լինելով դեպքերից, կարողանում էին տեղեկացնել մյուսներին: Հրապարակախոս Լուսինե Հովհաննիսյանի համար կարևոր էր այն մթնոլորտը, որտեղ չէր կարող լինել գաղտնի, չմեկնաբանված ինֆորմացիա:

«Քանի որ մինչև 2018 թվականը իշխանությունները շատ վստահ էին իրենց ուժերին, մեդիայի սուր քննադատությունը նրանց բոլորովին չէր հուզում: Ասում էին՝ ինչքան ուզում եք խոսեք, միևնույն է ձեզ բանի տեղ դնող չկա, ընդամենը տպավորություն եք թողնում, որ մամուլը ազատ է: Հիմա իրավիճակը փոխվել է՝ մենք իրոք ունենք ազատ մամուլ, բայց մամուլի հրապարակումների հանդեպ ագրեսիվ վերաբերմունք կա: Նոր իշխանությունները կարծես ունեն նախապաշարմունք, որ իրենց չպիտի քննադատեն»,- ասում է նա:

Լուսինե Հովհաննիսյանը մեդիայի ու իշխանությունների միջև լարվածությունը համարում է ոչ պոզիտիվ.

«Ի վերջո, մենք չենք կարող ամեն Աստծո օր արթնանալ ու ասել՝ շնորհակալություն ապրիլի 23-ի համար և նոր սկսել մեր օրը: Մենք պիտի ներկայացնենք պահանջներ, և այդ պահանջները պետք է ընդունվեն նորմալ»:

Դարակում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թավշյա էսքիզներ» նախագիծը պատմում է մարդկանց մասին, որոնք 2018թ-ի գարնանը  դուրս էին եկել փողոց՝ տեսնելու, լսելու, խոսելու և գործելու։

«Թավշյա էսքիզներ»-ը ինտերնետային միջավայրում ստեղծված վավերագրություն է։ Այստեղ տեսանյութեր են, լուսանկարներ, առանց մեկնաբանությաւն կադրեր, հիշողություններ։ Այն ամենը, ինչ մարդկանց հեղափոխության օրերին դարձրեց մեդիա։

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *