Գրադարանում. Թագուհի Թովմասյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

«Ժողովուրդ» թերթի հիմնադիր Թագուհի Թովմասյանի կարծիքով, թե՛ լրագրությունը, թե՛ պատգամավորի աշխատանքը առնչվում են մարդու իրավունքների պաշտպանության հետ: Եվ փաստորեն, նախորդ իշխանությունների ամենաթողության դեմ պայքարում էին հենց լրագրողները:

«Լրագրողներն էին սկզբունքային և հետևողական, և հիմնականում օգնել են ընդդիմադիր դաշտին»,- ասում է «Իմ քայլը» ցուցակում ընդգրկված Թագուհին:

«Ժողովուրդ» թերթը, որը աչքի է ընկնում սկանդալային բացահայտումներով՝ նաև անհայտ աղբյուրներից, կշարունակի աշխատել արդեն առանց իր հիմնադրի:

«Ինտերնետը օրվա ընթացքում խժռում է ինֆորմացիայի առյուծի բաժինը: Եթե գնանք օրվա իրադարձության հետևից, կտապալվենք: Այդ պատճառով մեզ մնում է էքսկլյուզիվ դաշտը, որը ծածկում ենք նաև արտահոսքերով», – ասում է նա:

Ըստ Թագուհի Թովմասյանի՝ ինտերնետում պահանջարկ ունեն իրենց կողմից հրապարակվող կարճ լուրերը, որոնց աղբյուրները գտնվում են ոչ միայն իշխանական դաշտում, այլև ամենուրեք:

«Երբեմն հրապարակում ենք այնպիսի ինֆորմացիան, որին անգամ իշխանությունները չեն տիրապետում», – ասում է նա:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *