Գրադարանում. Արևիկ Սահակյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Factor.am-ի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանը կարծում է, որ Հայաստանում չէր լինի հեղափոխություն, եթե չլիներ մեդիայի շուրջօրյա լուսաբանումն ու մեդիայի ուղեկցությունը:

«Իհարկե, ոչ միշտ էր ստացվում լինել անկողմնակալ, բայց մենք փորձում էինք անել առավելագույնը: Ամենալարված փուլում լրագրողների ներկայությունն էր երաշխավորում, որ բռնություններ չլինեն»,- ասում է նա:

Factor.am-ը, որը աշխատում է դրամաշնորհներով, կարող է համարվել ավելի ազատ, քան կոմերցիոն հոսքերով ֆինանսավորվող լրատվամիջոցները, բայց Արևիկ Սահակյանը այլ կարծիքի է.

«Կոմերցիոն լրատվամիջոցները միշտ մտածում են, թե ինչն է առավել դիտարժան, իսկ մենք չենք գնում դիտում բերող նյութերի հետևից, այլ ունենք մեր առաջնահերթությունները»: Եվ բնական է, որ ներողամիտ ենք նոր կառավարության հանդեպ:

Նա ասում է, որ հիմա նոր կառավարության շփումները մեդիայի հետ փոքր-ինչ տարերային են, բայց ամեն ինչն ունի իր գինը: Կարելի է աշխատել ճահիճ հիշեցնող համակարգի հետ, և կարելի է ընտրել փոփոխությունը: Գերադասելի է երկրորդ տարբերակը:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *