2013.02.12,

Նյուսրում

Արխիվային ռեպորտաժներ. Ընտրություններ 2008

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Media.am-ը նախընտրական այս շաբաթում ներկայացնում է հեռուստատեսային նյութեր Ինտերնյուսի վիդեո արխիվից: Ընտրել ենք  տարբեր տարիներին նախագահական ընտրությունների օրերին հեռարձակված ռեպորտաժներ:

Ռեպորտաժների արտադրությունը Ինտերնյուսի տարբեր տարիների հաղորդաշարերինն է՝ «Մեր քվեարկությունից առաջ», «Դիտակ», «Ստորակետ»:

Սկսում ենք 2008թ.-ից: Նյութերը «Մեր քվեարկությունից առաջ»-ի այդ տարվա  թողարկումներից են:

Առաջին սյուժեն պատմում է նախագահական ընտրությունների քվեարկության օրվա, թեժ գծի աշխատանքի, ընտրական խախտումների, ծեծի մասին:

Երկրորդ սյուժեն 2008-ի քվեարկության օրը լրագրողների նկատմամբ բռնությունների մասին է: Թե ինչպես հարձակվեցին «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի վրա եւ ինչպես էին խոչընդոտում «Հայք» օրաթերթի լրագրողների աշխատանքը:

Երրորդ սյուժեն արդեն հետընտրական գործընթացների մասին է՝ Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանքների, ձերբակալությունների: Այս ռեպորտաժը 2008թ.-ին այդպես էլ Երեւանում եթեր չհեռարձակվեց: Այն եղել է մարզային հեռուստաընկերությունների եթերում, տարածվել է DVD-ներով եւ տեղադրվել է ինտերնետում:

(Շարունակելի)

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *