2013.02.14,

Նյուսրում

Արխիվային ռեպորտաժներ. Ընտրություններ 2003

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

2003թ.-ի նախագահական ընտրությունների մասին պատմում է Ինտերնյուսի «Դիտակ» հաղորդաշարի մի սյուժեն: Տասը տարի առաջ պատրաստված այս ծավալուն ռեպորտաժը   նախագահական ընտրությունների ժամանակագրությունն է, իրադարձությունները ըստ շաբաթների՝ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլերում:

Սյուժեն քարոզարշավի, ընտրական տեխնոլոգիաների, ընտրակաշառքի, ընտրակեղծիքների, լրագրողների աշխատանքի ու քարոզչության մասին է:

Սյուժեում 2003-ի ընտրությունների հիմնական գործող անձիք են՝ Ռոբերտ Քոչարյանը, Ստեփան Դեմիրճյանը. Արտաշես Գեղամյանը, Սերժ Սարգսյանը, ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը, մյուսները:

Տեսանյութում նաեւ լրատվամիջոցների աշխատանքն է ՝ մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանի, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, ArmeniaNow.com-ի խմբագիր Ջոն Հյուզի գնահատականները:

Առանձին կտորով քննարկվում է նաեւ Հայաստանում նախագահական ընտրություններում առայժմ միակ նախընտրական բանավեճը ընտրություների երկրորդ փուլ անցած գործող նախագահ Ռոբերտ Քոչարյան եւ ընդդիմության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի միջեւ:

(Շարունակելի)

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *