Աշխատանք փաստերի ստուգման խմբում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է լրագրողների,  հաղորդակցության մասնագետների, հետազոտողների՝ կազմակերպության media.am կայքի լրագրողական թիմը համալրելու նպատակով։

Հավակնորդ թեկնածուն պետք է

  • լավ ծանոթ լինի հայաստանյան լրատվական և քաղաքական դաշտին,
  • ծանոթ լինի փաստերի ստուգման համաշխարհային ու տեղական փորձին և տեխնոլոգիաներին,
  • տիրապետի հայերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներին,
  • կարողանա աշխատել տվյալների բազաների հետ,
  • կարողանա հետազոտություն իրականացնել, ունենա հետաքննական հմտություններ,
  • կարողանա պարզ սխեմաներով ներկայացնել բարդ տեղեկությունները:

Հետաքրքրված անձանց խնդրում ենք մինչև նոյեմբերի 26-ը ուղարկել մասնագիտական կենսագրությունը [email protected] էլ. հասցեին: Հարցերի դեպքում դիմել Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանին՝ 010 58 36 20 (125) համարով:

Աշխատանքը ենթադրում է կես դրույք զբաղվածություն։ Նախնական ժամկետը 3 ամիս է՝ երկարացման հնարավորությամբ։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *