Գրադարանում. Զարուհի Մեջլումյան

16.01.2019, Գրադարանում

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Լրագրող, իրավաբան Զարուհի Մեջլումյանը այս տարվա հունվարից սոցիալական ու ավանդական մեդիայի ուշադրության կենտրոնում է։ Նրա ամուսինը՝ ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանը, ներման խնդրագիր է ներկայացրել։ Քրեական գործը, որով մեղադրվում է Ենոքյանը, սոցիալական մեդիայում ակտիվ քննարկման փուլում է։

Միայն այս հունվարին է հանրայնացվել Ենոքյանի և Մեջլումյանի՝ 2013թ․ տեղի ունեցած ամուսնությունը։ Նախկին լրագրողը ասում է, որ Մհեր Ենոքյանի գործով զբաղվել է 2010թ․-ից։

Զարուհի Մեջլումյանն ասում է, որ հետաքաննական լրագրությամբ զբաղվող Հետքի խմբագրությունում աշխատելիս  իր ամուսնու մասին լրագրողական հետաքննություն չի հրապարակել, միայն համահեղինակությամբ մի քանի լրատվական բնույթի հրապարակումներ են եղել՝ դատական նիստերի մասին։

Գեղամ Վարդանյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?