Գրադարանում. Բորիս Նավասարդյան

27.12.2018, Ընտրություններ 2018

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ԱԺ ընտրությունները անցան լրատվամիջոցների ազատության ավելի բարձր մակարդակի մթնոլորտում: Այդ մասին են վկայում մի քանի փուլով կատարված մշտադիտարկումները:

Նրա կարծիքով՝ նախորդ տարիներին հեռուստատեսության կարգավորման  անսկզբունքայնությունն էր պատճառը, որ ունենք կուսակցական ալիքներ, ինչը պիտի բացառվի օրենքով:

«Խոսելով այսօրվա սև-սպիտակ բառապաշարով, կարելի է ասել, որ դաշտում կան լրատվամիջոցներ, որոնց կարելի է ռևանշիստական անվանել և կան նոր կառավարությանը ակնհայտորեն աջակցողներ»,- ասում է Բորիս Նավասարդյանը::

Ի վերջո, լրատվամիջոցները պետք է կարողանան գոյատևել առանց օլիգարխիկ փողերի, բայց կարևորն այն է, որ հնարավորություն կա գործելու անկաշկանդ.

«Լրագրողները, որոնք աշխատում են մասնագիտական նորմերի գիտակցմամբ, վախենալու հիմքեր չունեն և իրենց զգում են ազատագրված»,- ասում է Բորիս Նավասարդյանը:

Գեղամ Վարդանյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?