2017.12.11,

Քննադատ

Եկել է վլոգինգի ժամանակը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Այս տարվա սկզբին գրել էի վլոգինգի մասին, որ այն, կարծես թե, դառնում է նոր մոդայիկ ուղղություն Հայաստանում։ Ինչպեսև ողջ աշխարհում։

Այսօր վլոգինգն արդեն դարձել է առաջնային մեդիա-երևույթներից մեկը։ Վիդեո բլոգերներից շատերը հիմա ունեն ավելի մեծ ազդեցություն, քան լրատվադաշտի զգալի մասը։

Վլոգերների շահույթը՝ դիտարկված բաց աղբյուրներից, բացահայտում է, որ խոսքը անհավանական մեծ գումարների մասին է։

Այսպես, ըստ Ֆորբսի, աշխարհի ամենաթոփային տասը բլոգերները մեկ տարվա ընթացքում միասին 127 միլիոն դոլար են աշխատել։ Ամենախոշոր գումարը վաստակել է 17 միլիոն բաժանորդ ունեցող DanTDM վլոգերը՝ 16,5 միլիոն դոլար։ Ամենաշատ բաժանորդներ ունեցող PewDiePie վլոգերն ունի 58 միլիոն բաժանորդ։

Հայաստանում փոփոխություններն ակնհայտ են․ Յություբ լցվել են մեծ քանակի դպրոցականներ, որոնք թե՛ արտադրում են սեփական բովանդակությունը, թե՛ սպառում են յություբյան բովանդակությունը։ Հերիք է Յություբում որոնել «վլոգ» բառը, արդեն հասկանալի կլինի, որ վերջին տարում իրավիճակը փոխվել է և՛ որակապես, և՛ քանակապես։

Սակայն Հայաստանում հեռուստաընկերությունները ու փոփ-երգիչները շարունակում են դեռ պահպանել գերակա դիրքերը։

Ըստ Socialblade.com տվյալների՝ Հայաստանի թոփ 10 յություբյան ալիքների ընդհանուր դիտումների քանակը։

Հայաստանում վլոգերական շարժումը մի քանի քայլ հետ է, դեռ նոր է ձևավորվում այնպիսի բովանդակությունը, որը կարող է մրցակցել հեռուստաընկերությունների հետ։ Սոցիալական կամ քաղաքական վլոգինգը Արմնեթում հանդիպում է, սակայն կայուն չէ։

Օրինակ, հայտնի SOS ալիքը, որը, կարծում եմ, ամենաշատ դիտվող, քննարկվող և հայտնի վլոգն է, անկախ լսարանի վերաբերմունքից, արդեն հինգ ամիս է, ինչ նոր թարմացում չի անում։

Արդեն կարելի է ասել, որ յություբյան վլոգինգի համար Հայաստանում ձևավորվել է մեծ լսարան․ մարդիկ առնվազն ակտիվորեն օգտագործում են Յություբը որպես սոցիալական ցանց: Եվ բաժանորդագրությունների քանակը հայաստանյան ալիքներում աճում է։

Ավելին, ըստ Similarweb-ի տվյալների՝ այս տարվա օգոստոսից Հայաստանում Յություբը դարձել է ամենաայցելվող կայքը։

Ըստ Similarweb-ի Հայաստանում ամենաայցելվող կայքերը օգոստոսի 1-ի տվյալներով:

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *