«Մոբայլ֊առաջնայնություն» ռազմավարությունը ամբողջությամբ ուժի մեջ կմտնի հուլիս ամսից

05.05.2018, vox populi

Կարելի է ասել, որ ցանցում մեկ դարը տևում է 10, ոչ թե 100 տարի. 1990֊ին TCP/IP արձանագրությամբ առաջին ցանցը ստեղծվեց, հիմնականում տեքստային կոնտենտ պարունակող «կայքերով» (1-10 կիլոբայթ):

2000֊ականներին արդեն հնարավորություն և ցանցի բավարար արագություն կար՝ դիտելու գրաֆիկական բովանդակության կայքեր՝ իհարկե սահմանափակ։ Ցանցը գնալով արագանում էր։ Մոբայլի գերակայության մասին համընդհանուր պատկերացում չկար. դա հայտնի էր  իդեոլոգներին։

2008-2010֊ից ծրագրավորողների առաջ պահանջ դրվեց գրաֆիկական բովանդակության, արագագործության մասով, որի պատճառը նոր սարքերի հայտնվելն էր, ցանցում գրաֆիկայի կտրուկ աճը, մասնագետների ցածր որակավորումը։ Մեծ ռեսուրսների հետ աշխատելով, մեզ պետք էր դրանք միշտ հասանելի պահել.  մի բան է, երբ կայք մտնում է օրը 1000 այցելու, այլ բան, երբ այն տասնյակ (և ավելի) միլիոնների է հասնում: Փոքր թվացող խնդիրը կարող էր ամբողջոթյամբ դանդաղեցնել նաև դարձնել անհասանելի ամբողջ կայքը։

Այս ամենը մի օր պետք է խաղի նոր կանոններ պարտադրեր։ 2018֊ի սկզբին Google-ը հայտարարեց MOBILE-FIRST ռազմավարության մասին, որը նշանակում է հետևյալը.

Googlebot֊ը ստուգում/քննում է ձեր կայքը և՛ մոբայլ, և՛  ստանդարտ տարբերակներով. եթե մոբայլ տարբերակում կան արագագործության և այլ օպտիմիզացիայի խնդիրներ, ապա Google-ը իջեցնում է կայքի և՛ ստանդարտ, և՛ մոբայլ տարբերակի ռեյթինգը։

Քանի որ փոքր֊ինչ «սենսացիոն» նորություն է, փորձենք սկզբից  պատախանել որոշ առաջ եկող հարցերի։

Հարց։ Ի՞նչու է Google֊ը հիմնվում մոբայլ լուծման վրա։

Պատասխան։ Շուկայի պահանջն է։ Սարքերի թիվը գերազանցում է շուկայում (վերջին տվյալներով մոբայլ և թաբլեթ սարքերի մասնաբաժինը գերազանցում է 55%֊ը)։

Հարց։ Ե՞րբ են այս փոփոխությունները մտնելու ուժի մեջ։

Պատասխան։ 2018 թ. Հուլիսի 1-ից սկսած ինդեքսացիան աստիճանաբար կթարմանա։

Հարց։ Արդյո՞ք Google֊ը լրիվ առանձնացնելու է։ ստանդարտ և մոբայլ տարբերակների ինդեքսացիան։

Պատասխան։ Ոչ, մնալու է մեկ ընդհանուր ինդեքս։

Հարց։ Ե՞րբ Google-ը կհիմնվի միայն ստանդարտ տարբերակի վրա։

Պատասխան։ Երբ չլինի մոբայլ տարբերակ (սա չի նշանակում, որ դրանով կարելի է համոզված լինել ռեյթինգի բարձր լինելու վրա): Մոբայլ տարբերակ չլինելու դեպքում պետք է համապատասխանեցնել ստանդարտ տարբերակը՝ մոբայլ սարքերում օգտագործման համար։

Ի՞նչ  քայլեր է պետք նախօրոք

  1. Ստուգե՛ք, որ մոբայլ տարբերակում հասանելի լինեն բոլոր որակյալ, արժեքավոր նյութերը, որոնք կան ստանդարտ տարբերակում։

  2. Օգտագործե՛ք կառուցվածքային տվյալներ, մետա-տվյալներ՝ հատկապես սոց ցանցերի (OpenGraph, Twitter Cards)։

  3. hreflang հատկանիշով նշե՛ք այն լեզուն և երկիրը (hy, ru, en, en_UK, en_US, hyw), որտեղ լսարանն է։

  4. Ստեղծե՛ք կայքի քարտեզներ. XML և HTML.

  5. Գրանցե՛ք Ձեր ռեսուրսները Google Webmaster Tools֊ում, ավելացրեք նաև մոբայլ տարբերակը։

  6. Ստուգե՛ք ձեր կայքերը հիմա։ Բացի Mobile-Friendly Test-ից, պետք է ստուգել նաև կայքի ընդհանուր արագագործությունը (նաև այլ տարբերակներով)

  7. Կատարեք կայքի աուդիտ` Google Chrome֊ում

  1. Համոզվե՛ք, որ Ձեր սերվերը պատրաստ է ընդունել ավելի շատ հարցումներ Googlebot֊ից

Վերջում նշեմ, որ ժամանակն է վեբ հրատարակմամբ և հավելվածների մշակմամբ զբաղվողները խիստ առաջնայնություն տան մինիմալ և պարզ տարբերակներին, գերադասեն ոչ ստանդարտ լուծումներ՝ շուկայում հայտնիների փոխարեն։

Առայժմ այսքա՛նը։

Տիգրան Ազատյան, տնտեսագետ, ծրագրավորող
CREATEIT SOFTWARE֊ի հիմնադիր, տնօրեն

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?