Մոնիթորինգ. Սյունիքում լրատվամիջոցները ֆինանսապես կախյալ վիճակում են

Մոնիթորինգ. Սյունիքում լրատվամիջոցները ֆինանսապես կախյալ վիճակում են

«Խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավիճակը Սյունիքի մարզում» թեմայով մոնիթորինգը քննարկումների առիթ է դարձել: Սյունիքի լրատվամիջոցները չեն կիսում «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն»-ի (ԻՏԵԿ) իրականացրած հետազոտության հիմնական եզրահանգումները:

ԻՏԵԿ-ի հետազոտության համաձայն Սյունիքի մարզում չկա որևէ տպագիր անկախ լրատվամիջոց, որն օպերատիվորեն անդրադառնում է իրադարձություններին, հրապարակում քաղաքական-վերլուծական, հետաքննական հոդվածներ, լուրերը լույս ընծայում առանց կողմնակալ ներքին գրաքննության:

Հետազոտության մեջ նշվում է, որ Սյունիքի մարզի հեռուստաընկերությունների եթերի գերակշիռ մասը (87%-ը) կազմված է տեղական իշխանությունների307 itek-monitoring-on-media.jpg աշխատանքները լուսաբանող նյութերից, գովազդային հայտարարություններից, միջազգային իրադարձությունների արդեն ժամանակավրեպ և հնացած լուսաբանումներից:

Մոնիթորինգի արդյունքների համաձայն Սյունիքի ֆինանսապես կախյալ եւ թույլ են :  Մարզում տպարան չկա եւ տեղական թերթերը օպերատիվ չեն:  

2011թ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԻՏԵԿ-ը մշտադիտարկել է  Սյունիքում  հրատարակվող տպագիր եւ էլեկտրոնային 6 անուն թերթ, մարզային չորս հեռուստաընկերությունների՝ Կապանի «Սոսի» եւ «Խուստուփ», Գորիսի «Լաստ» եւ Սիսիանի «Սյունի», նորությունների թողարկումները:

Կապանի «Սոսի» հեռուստաընկերության տնօրեն Վահե Սարգսյանը համաձայն չէ ԻՏԵԿ-ի մոինթորինգի  արդյունքների հետ: ««Սոսի»-ն եզակի դեպքերում է լուսաբանում մարզային կամ համայքային  ղեկավարների կատարած այցելությունները:  Հեռարձակվող նյութերի օպերատիվությունն ապահովում ենք, նույնիսկ Սիսիանում եւ Գորիսում սեփական թղթակիցներ ունենք, որոնք օպերատիվ  են աշխատում»,- ասում է Վահե Սարգսյանը:

Ամիսը 2 անգամ լույս տեսնող «Զանգեզուր» լրագրի խմբագիր  Գրետա Գրիգորյանը նշում է, որ իրենք միշտ էլ քննադատական նյութեր են հրապարակում: «Ամեն անգամ մեր քաղաքապետը նեղանում է  մեզանից: Մոնիթորինգ անցկացնողները մոռանում են, թե ինչ սուղ միջոցներով ենք տանում Երեւանում թերթը տպում-բերում, ոչ մեկը 32 հազար 500 դրամով չի աշխատի, բայց մենք այդ կոպեկներով ենք  աշխատում»,- ասում է Գրետա Գրիգորյանը:

Մոնիթորինգ իրականացնողները  կամավորներ են, որ հատուկ վերապատրաստվել են եւ սովորել են, թե ինչպես կարելի է մոնիթորինգ անել: ԻՏԵԿ նախագահ Մարատ Դադունցի կարծիքով զեկույցի շուրջ քննարկումները կարեւոր են, բայց դրա արդյունքները հավաստի են:

Մերի Սողոմոնյան, Կապան

Comments

Մեկնաբանել

Type the characters you see in this picture. (verify using audio)
Type the characters you see in the picture above; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License