Լրագրողների քայլերն ու կիլոմետրերը

29.04.2018, Դեպքի Վայրում

Լրագրող

Ընդամենը երկու շաբաթում «քայլ» բառը Հայաստանում հասարակ գոյականից վերածվեց հատուկի. ձեռք բերեց նոր իմաստ ու երանգ, սկսեց արտահայտել վերաբերմունք, տեսակետ, տրամադրություն, վերածվեց իսկական շարժման:

Ամեն ինչ սկսվեց մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի, նրա կուսակիցների և համախոհների քայլերթով՝ Սերժ Սարգսյանի իշխանավարման հնարավոր երրորդ ժամկետի դեմ:

«Իմ Քայլը» անվանումը ստացած այս նախաձեռնության մեկնարկին Փաշինյանը հայտարարեց. երկու շաբաթում բացառապես քայլերով կշրջեն Հայաստանի մի քանի քաղաքներով և ապրիլի 13-ին կհասնեն Երևանի Ազատության հրապարակ:

Այստեղ շարժումը նոր ռիթմ ստացավ. քայլել սկսեցին բոլորը՝ ոմանք սեփական նախաձեռնությամբ, ոմանք էլ՝ ենթարկվելով խաղի նոր կանոններին:

Այս օրերին շատ են քայլում նաև շարժումը լուսաբանող լրագրողները, ֆոտոլրագրողներն ու օպերատորները, ընդ որում, հաճախ՝ հետ քայլերով:

Ներկայացնում ենք նրանց քայլերի դինամիկան՝ շարժումից առաջ ու շարժման ընթացքում (առաջ՝ ապրիլի 2-12, ընթացքում՝ ապրիլի 13-23, երբ շարժումը  գրանցեց առաջին հաջողությունը՝ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց): Տվյալները վերցված են լրագրողների օգտագործած բջջային հավելվածներից:

 

 

 

 

 

Սոնա Քոչարյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?