Գրադարանում. Սոնա Հարությունյան

04.10.2018, Գրադարանում

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Երբ մի լրատվամիջոց դատի է տալիս մյուս լրատվամիջոցին, ստեղծվում են նախադեպեր, որոնք ի վերջո, լրատվական դաշտը դարձնում են ավելի թափանցիկ և բաց:

1in.am կայքի լրագրող Սոնա Հարությունյանի ֆեյսբուքի գրառումը news.am կայքը համարել է զրպարտություն, որը վնաս է հասցրել կայքի գործարար համբավին, և դատական գործ է հարուցել նրա դեմ:

Այս դեպքը առիթ է նաև տարբերակել, թե ինչ է լրագրողական հոդվածն ու սոցցանցերում կատարված գրառումը, քանի որ երկուսն էլ հրապարակային են:

Սոնա Հարությունյանի կարծիքով, իր գրառումը էլ ավելի մեծ ուշադրության արժանացավ ու տարածում ստացավ դատական հայցից հետո, հետևաբար նաև ավելի մեծ վնաս հասցրեց  news.am-ի գործարար համբավին:

Նա սոցցաների էջը իր անձնական տարածքն է համարում և ուզում է, որ իրեն չնույնացնեն ֆեյսբուքյան գրառումների հետ: Մանավանդ, երբ իր գործատու լրատվամիջոցը իր հետ պայմանագիր կնքելիս չի առանձնացրել սոցիալական մեդիայում հնարավոր սահմանափակումները:

Դարակում

Ինչպե՞ս գտնել լուսանկարներ, տեսանյութ կամ երաժշտություն, որոնք հեղինակային իրավունքի խնդիրներ չեն առաջացնում։ Տարբերակներից մեկը Creative Commons-ի որոնման էջն է։ Այստեղից միանգամից կարելի է որոնել ու գտնել ոչ առևտրային նպատակներով օգտագործելուն հարմար և որակյալ բովանդակություն։

Գեղամ Վարդանյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?