Կրոնական հանդուրժողականության թեմայով լրագրողական նյութի մրցույթ

26.10.2018, Հայտարարություն
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)  հայտարարում է կրոնական հանդուրժողականության թեմաներին առնչվող կամ անդրադարձ կատարող լրագրողական լավագույն նյութի  ամենամյա մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել կրոնական հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և զգայուն լրագրողական լուսաբանումը՝ ուշադրություն սևեռելով Հայաստանի կրոնական և ազգային փոքրամասնությունների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայաստանում։

Մրցույթը կընդգրկի 2017 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2019 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութերը։ Մրցանակը կշնորհվի մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:            

Լրագրողական նյութը.

  • կարող է լինել ցանկացած ֆորմատով՝ տպագիր, հեռուստատեսային, մուլտիմեդիա,  ֆոտոշարք և այլ։
  • պետք է հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներով 2017 թվականի  սեպտեմբերի 5-ից 2019 թվականի փետրվարի 1-ը։
  • պետք է անդրադառնա կրոնական հանդուրժողականությանը վերաբերող ամենատարբեր թեմաներին։
  • պետք է մրցույթին ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ։

Լրագրողական նյութերը կընդունվեն մինչև 2019 թվականի փետրվարի 3–ը։ Յուրաքանչյուր անհատ կարող է ներկայացնել 1-4 հայտ: Ընտրությունը կատարելու է մասնագիտական հանձնաժողովը

Խնդրում ենք հայտերն ուղարկել Նանե Պասկևիչյանին հետևյալ հասցեով՝  npaskevichyan@epfound.am վերնագրելով ձեր նամակը «ամենամյա լրագրողական նյութի մրցույթ_անուն ազգանուն» և լրացնել առցանց հայտը։

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?