Սաֆարովապատում. Ինչպես աշխատեց Հայաստանի մեդիան

Սաֆարովապատում. Ինչպես աշխատեց Հայաստանի մեդիան
Նկարը՝ roboti.cs.siue.edu-ի

Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան էքստրադիացիայի եւ հերոսացնելու լուրերը անմիջապես տարածվեցին եւ արձագանքվեցին մեդիայում: Մի քանի օրերի ընթացքում սա ամենքննարկվող ու մեկնաբանվող թեման էր:

Ինչպե՞ս աշխատեց հայաստանյան մեդիան: Մեկնաբանում են մեդիա փորձագետներն ու խմբագիրները: 

Բորիս Նավասարդյան
Երեւանի մամուլի ակումբի նախագահ

Լրատվամիջոցներում հիմնականում պաշտոնական տեսակետի արտացոլում էր, եւ սա այն եզակի հարցերից է, որտեղ մեծ տարբերություն չկա տարբեր քաղաքական ուղղվածություն ունեցող գործիչների, պաշտոնական անձանց, հասարակական ակտիվիստների կարծիքներում: Մեղադրվում եւ քննադատվում էին եւ՛ Հունգարիայի իշխանությունները, եւ՛ այն հայատյացության քաղաքականությունը եւ մարդասպանների հերոսացման գործընթացը, որ տեղի է ունենում Ադրբեջանում:

318Միեւնույն ժամանակ մի փոքր երանգներ կային՝ արդյո՞ք Հայաստանի հասարակության դիրքորոշումն էլ պետք է այդպես արտահայտված ազգայնական մոտիվներ ունենա, թե՞ ոչ, բայց դա լուրջ հակասությունների չէր բերում: Հայկական լրատվամիջոցներում նաեւ բավական մեծ կարեւորություն էր տրվում, թե ինչպիսի արձագանք կարող էր ստանալ մեր նախագահի հայտարարությունը եւ ամբողջ գործընթացը արտասահմանյան պետական եւ հասարակական տարբեր կառույցների կողմից:

Առաջին փուլում մի տեսակ անտարբերություն կար, թե ինչպես է ընկալվում այս ամենը Ադրբեջանում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր հասարակությանը չի էլ հետաքրքրում, թե ինչպիսի անդրադարձ է գտել այդ իրավիճակը ոչ թե ադրբեջանական պաշտոնական շրջանակներում, այլ Ադրբեջանում ընդհանրապես, քանի որ ինչպիսին էլ լինեն Հայստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները, մեզ համար չի կարող միեւնույն լինել, թե ինչպիսի զարգացումներ կան հարեւան երկրի հասարակական շրջանակներում:

Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Սա այնպիսի արտառոց դեպք էր, որ դժվար է միանգամից գնահատական տալ: Ադրբեջանի եւ Հունգարիայի քաղաքական319 վերնախավերը այնպիսի լկտի քայլ են արել, որ միանգամայն հասկանալի է հայաստանյան լրատվամիջոցների եւ հասարակության վրդովմունքը: Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է Ադրբեջանի եւ Հունգարիայի գործարքին, ես միանգամայն համամիտ եմ այն ամենին, ինչ գրվում էր մեր լրատվամիջոցներում, սակայն կարծում եմ, որ շատ քիչ են վերլուծություններն այն մասին, թե ինչու այդպես ստացվեց, ի՞նչ չարեց Հայաստանը, ի՞նչ պետք է աներ Հայաստանը, Հայաստանի իշխանավորները եւ ինչպե՞ս կարելի էր կանխարգելել սա:

Կարծում եմ՝ այսպիսի վերլուծական նյութեր են պակասում: Եվ շատ կարեւոր է, որ լրատվամիջոցները կարողանան կազմակերպել բանավեճեր, թե ի՞նչ կարելի է անել հիմա, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք, որովհետեւ եւ՛ բարոյական, եւ՛ քաղաքական, եւ՛ հոգեբանական շատ լուրջ խնդիրներ են առաջացել: Պետք է ուղիներ փնտրել այս իրավիճակից դուրս գալու համար, եւ այստեղ լրատվամիջոցները մեծ անելիքներ ունեն:

Արման Բաբաջանյան
«Ժամանակ» օրաթերթի և 1in.am-ի գլխավոր խմբագիր

Շեշտերն ավելի զգացական հարթության վրա էին, ըստ էության, հասարակական տրամադրությունները ուղղորդող էին, եւ մեդիան ինքը ազդվեց այդ զգացականությունից, այնինչ մեդիան ինքը պետք է ուղղորդող լիներ եւ թույլ չտար, որ այսչափ 320ծայրահեղ, իրարամերժ ու հակադիր բեւեռներում հայտնվեին հարցի վերաբերյալ տարբեր դիրքորոշում ունեցող հասարակական շերտերը: Այդ իմաստով ես կարծում եմ, որ մենք մեր գործը ավելի լավ կարող էինք անել, որովհետեւ ներքին սպառման համար, թերեւս, ինչ-որ առումով խնդիրը լուծվեց, բայց սրան զուգընթաց մենք նաեւ արտաքին սպառման խնդիր ունենք:

Ակնհայտ է, որ թե՛ հարեւանները, թե՛ հիմնական ուժային կենտրոնները հետեւում են նաեւ հասարակական տրամադրություններին եւ կուզենային Հայաստանից առողջ եւ վերլուծական լուծումներ ստանալ, որոնք իսկապես արժեք կներկայացնեին այդ առաջիկայում թե՛ Հայսաատնի, թե՛ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշումները ճշտելու եւ դիրքավորվելու համար: Ես կարծում եմ, որ մենք արտաքին սպառման խնդիրը չենք կարողացել լուծել ըստ արժանվույն: 

Գառնիկ Գեւորգյան
«168 ժամ» թերթի փոխխմբագիր 

323

Կարծում եմ, որ զուտ մամուլի պրոֆեսիոնալ չափանիշներից ելնելով՝ ազգայնականությունը, ուղղորդված եւ պաթետիկ
հայրենասիրությունը մամուլում շատ էր: Այս դեպքում մամուլը կարող էր վեր գտնվել այդ ուղղորդվող հայրենասիրության մակարդակից
եւ խնդիրը ոչ թե համարժեքության, արյան վրեժի դաշտում ներկայցներ, այլ համամարդկային արժեքների, մարդու իրավունքների կոպտագույն խախտման դաշտում:

 

Աննա Բարսեղյան

Comments

Մեկնաբանել

Type the characters you see in this picture. (verify using audio)
Type the characters you see in the picture above; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License