Նյութեր պատրաստելու հնարավորություն լրագրողների համար

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է մրցույթ փակ հաստատություններում (քրեակատարողական հիմնարկներ, մանկատներ, ծերանոցներ, հատուկ դպրոցներ և այլն) մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական հետաքննության/հետազոտական նյութերի պատրաստման համար։

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել փակ հաստատություններում՝ ձերբակալված անձանց պահելու վայրերում, քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կենտրոններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։

Հետաքննության թեմաներից կարող են լինել (ցանկը սահմանափակ չէ)

  • Անչափահասների իրավունքների պաշտպանությունը հատուկ հաստատություններում
  • Առողջության իրավունքի իրացումը փակ հաստատություններում
  • Կրթության իրավունքի իրացումը փակ հաստատություններում
  • Մարդու իրավունքների խախտման դեպքերը փակ հաստատություններում
  • /Ծրագրի թիրախային կառույցներում խոշտանգումների ու վատ վերաբերմունքի դեպքերով հետաքննություններ ու բացահայտումներ/
  • Աշխատանքային պայմանները, աշխատակիցների որակավորումը եւ աշխատակիցների իրավունքները փակ հաստատություններում:

Հետաքննական նյութի/ուսումնասիրությունների ձևաչափի (հոդված/հոդվածաշար, տեսա և աուդիոնյութեր/հաղորդումներ և այլն), ծավալի և/կամ տևողության մասով որևէ սահմանափակում չկա։ Այնուամենայնիվ, հայտատուներից պահանջվում է ներկայացնել առաջարկվող թեմայի լուսաբանման համար անհրաժեշտ ձևաչափի, մեթոդների և աշխատանքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն և հիմնավորումներ։

Հետաքննությունների ակնկալվող արդյունքներն են՝

  • Հանրությանը ներկայացնել փաստերի վրա հիմնված, հավաստի և ճշտված աղբյուրների հղումով, բազմակողմանի քննված հետաքննական նյութեր փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կենտրոններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ,
  • բարձրաձայնել, վեր հանել դեռևս բավարար լուսաբանում չստացած խնդիրներ փակ հաստատություններում առկա մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ,
  • նպաստել հանրության ուշադրության բարձրացմանը փակ հաստատություններում մարդու իրավունքների խնդիրների նկատմամբ,
  • Խթանել հանրային բանավեճեր տվյալ հաստատություններում մարդու իրավունքների խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

Հետաքննությունները պետք է անցկացվեն և հրապարակվեն մինչև 2019թ․ հունիսի 1-ը/։ Հայտատուները պետք է ներկայացնեն համաձայնագրեր՝ հավաստելով հետաքննական նյութի հրապարակումը տվյալ ժամանակահատվածում։

Առաջարկը պետք է ներառի հայտատուի/կազմակերպության տվյալները, հետաքննության համար առաջարկվող թեման, թեմայի արդիականությունը, ինչպես նաև մանրամասն նկարագրի լրագրողական նյութի համար առաջարկվող հիմնական մեթոդները/մոտեցումները և աշխատանքային պլանը/ժամկետները։ Առաջարկում պետք է ներկայացնել թեմայի ընտրության, առաջարկվող մոտեցումների հիմնավորվածությունն ու դրանց արդյունավետությունը տվյալ թեման լուսաբանելու համար։

Ֆինանսական առաջարկը պետք է ներառի հետաքննության համար պահանջվող ֆինանսական ռեսուրսները, այդ թվում՝ լրագրողի հոնորար, այլ փորձագետների հոնորարներ, ճանապարհածախս, գիշերակաց, նյութերի ձեռքբերում և այլն։

Բյուջեի առավելագույն գումարը չպետք է գերազանցի 650,000 ՀՀԴ-ն, ներառյալ բոլորհարկերն ու պարտադիր վճարները։ Ֆինանսավորման բյուջեի միջին գումարըկազմում է 400,000 ՀՀԴ։

Հայտերը պետք է պատրաստել հայերենով և ուղարկել [email protected] էլ-փոստին մինչև 2019 թ․ փետրվարի 11-ը: Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *