3 կայք լուսանկարների հետ աշխատելու համար

11.11.2013, Լաբորատորիա

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Հայաստանում ոչ բոլոր ինտերնետային լրատվամիջոցներն են, որ հոդվածների վիզուալ ձեւավորման համար աշխատող թիմեր ունեն:

Հաճախ լրագրողն ինքն է ընտրում, մշակում իր հոդվածին կցվող լուսանկար(ներ)ը:

Եթե անգամ լուսանկարներով զբաղվում են թողարկող խմբագիրները, ապա, միեւնույնն է, ազդեցիկ ու տեղին լուսանկարները եւ ֆոտոկոլաժները հաճախ պակասում են:

Նախ՝ դրանք պատրաստելու համար անհրաժեշտ է տիրապետել լուսանկարների խմբագրման Photoshop ծրագրի հիմուքներին: Երկրորդ` Photoshop-ն անվճար ծրագիր չէ, այն օրինական օգտագործելու համար հարկավոր է վճարել:

Կան հատուկ վեբ հավելվածներ, որոնք օգնում են առցանց մշակել լուսանկարները, ստեղծել ֆոտոկոլաժներ:

Ահա 3 կայք, որոնք հարմար ու պարզ են լուսանկարների հետ աշխատելու համար:

1. Pixlr
Ինտերնետային միջավայրում լուսանկարների հետ աշխատանքի ամենադինամիկ զարգացող գործիքներից մեկը Pixlr-ն է: Pixlr Editor-ը հնարավորություն է տալիս օգտվել լուսանկարների ավանդական խմբագրիչից, որի տեսքն ու ֆունկցիաները շատ նման են Photoshop-ին: Իսկ Pixlr Express-ի եւ Pixlr O-Matic-ի օգնությամբ կարելի է լուսանկարներին ավելացնել էֆեկտներ, ֆիլտրներ, շրջանակներ:

Pixlr Express-ը շատ հարմար գործիք է տարբեր տեսակի ֆոտոկոլաժներ ստեղծելու համար: Pixlr-ի մոբայլ հավելվածները հասանելի են եւ՛ Google Play-ում, եւ՛ App Store-ում:

2. Picmonkey
Photoshop-ի ֆունկցիաները, միայն թե ավելի պարզ դասավորվածությամբ` սա Picmonkey-ն է: Այստեղ հեշտ է գտնել լուսանկարի հետ աշխատելու հիմնական գործիքները՝ նկար կտրելը, այն փոքրացնելը, պտտելը, գույներ, տեքստ կամ շրջանակ ավելացնելը:

Picmonkey-ով կարելի է նկարներին տարբեր էֆեկտներ ավելացնել, ինչպես նաեւ հեշտությամբ ֆոտոկոլաժներ պատրաստել: Պատրաստի նկարները կարելի է ներբեռնել համակարգչի մեջ կամ միանգամից տարածել նախընտրած սոցիալական մեդիա կայքերում:

3. Picadilo
Տեսքով եւ ֆունկցիաներով Picadilo-ն նման է Picmonkey-ին: Այս ֆոտոխմբագրիչն էլ կարող է կատարել Photoshop-ի հիմնական բոլոր ֆունկցիաները: Picadilo-ն առաջարկում է էֆեկտների ու ֆիլտրների մեծ ու ինքնատիպ ցանկ: Դուք կարող եք այնպես անել, որ ձեր վերբեռնած նկարը ներբեռնելիս լրիվ անճանաչելի դառնա:

Գեղամ Վարդանյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?