Վարպետության դասեր լրագրողների և բլոգերների համար

03.09.2018, Հայտարարություն

Մեկնարկել է «Հեռանկարներ» ծրագրի «Գլոբալ մեդիայի սկզբունքներով տարածաշրջանային իրադարձությունների լուսաբանում» վարպետության դասերի նոր փուլի հայտերի ընդունումը:

Վարպետության դասերն անց են կացվում սկսնակ և գործող լրագրողների ու երեք տարուց ավելի փորձ ունեցող բլոգերների համար, որոնք բարձրակարգ մասնագետների օգնությամբ կբարելավեն լուրեր գրելու, հարցազրույցի նախապատրաստման և դրանց տարածման ունակությունները:

Հիմնական նպատակը տարբեր ձևաչափերի տեքստերի պատրաստումն է միջազգային չափանիշներին համապատասխան, որոնք կիրառվում են «Ռոյթերս» գործակալության և գլոբալ մեդիայի այլ տեղեկատվական ծառայություններում:

Վարպետության դասերի առկա փուլերը նախատեսված են՝

  • նոյեմբերի 16-18-ը՝ «Թվային դարաշրջանում լուրերի և ռեպորաժների պատրաստում»
  • դեկտեմբերի 14-16-ը «Հարցազրույցի պատրաստում և աղբյուրների հետ աշխատանք» թեմաներով:

Երկու փուլերի արանքում՝ նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 13-ը մասնակիցները գործնական աշխատանք կկատարեն մուլտիմեդիա արտադրանքի ստեղծման համար:

Վարպետության դասերին կարող են մասնակցել հաստիքային և արտահաստիքային լրագրողներ, բլոգերներ, որոնք՝

  • նյութեր են պատրաստում Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Բալթյան երկրների և Կովկասի ռուսալեզու լրատվամիջոցների համար:
  • մտադրություն ունեն մասնագիտությամբ աշխատել ապագայում
  • ունեն 3-17 տարվա մասնագիտական փորձ
  • տիրապետում են ռուսաց լեզվին

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 23-ը, իսկ արդյունքների մասին կհայտարարվի հոկտեմբերի 10-ին:

Օնլայն հայտը կարող եք լրացնել այստեղ:

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?