Վիդեո արտադրության մրցույթ՝ կոռուպցիայի թեմայով

OPEN Media Hub-ն ընդունում է հայտեր՝ Եվրոպական հարեւանության տարածաշրջանի հեռուստատեսային եւ օնլայն-վիդեոլրագրողներից: Ծրագիրը հայտարարել է կոռուպցիայի թեմայով լրագրողական աշխատանքների մրցույթ, որը վերլուծական, խորացված և որակյալ հաղորդումների ստեղծման նպատակ է հետապնդում:

OPEN Media Hub-ն առաջարկում է ֆինանսական և մենթորական աջակցություն՝ նյութերի պատրաստման ընթացքում:

Մրցութային հայտերը կարող են պատասխանել այս հարցերից որևէ մեկին.

-Կոռուպցիայի դեմ պայքարի ի՞նչ միջոցներ են իրականացվում ձեր երկրում:

-Ինչպե՞ս է իրականացվում փողերի լվացման դեմ պայքարը:

-Ինչպե՞ս են լուծվում շահերի բախման և թափանցիկության խնդիրները:

-Ինչպե՞ս կարելի է արտացոլել հանրային մրցույթների, քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման, օրենսդրության բարեփոխումների տեսակետները:

-Կոռուպցիայի և դրա դեմ պայքարի հետևանքներն ինչպիսի՞ն են ձեր հասարակության մեջ:

-Ինչպե՞ս է այն ազդում ձեր ամենօրյա կյանքի վրա:

-Դրական կամ բացասական փոփոխությունների ինչպիսի՞ օրինակներ կան, որոնց վկան հենց դուք եք:

-Ջանքերի մասին ինչպիսի՞ պատմություն կարող եք պատմել:

Դիմել կարող են լրատվական և լրագրողական կազմակերպությունները, այդ թվում՝ հիմնադրամները, որոնք կերաշխավորեն հոդվածի հրապարակումը որևէ ԶԼՄ-ում, աուդիովիզուալ փրոդաքշն-ընկերությունները, լրագրողները:

OPEN Media Hub-ը կդիտարկի նաև բլոգերների, վլոգերների և քաղաքացիական լրագրողների հայտերը, եթե նրանք կարողանան ապացուցել իրենց մեծ լսարանի վերաբերյալ:

Դիմումների վերջնաժամկետը 2018 թվականի հունվարի 31-ն է, Բրյուսելի ժամանակով ժամը 21:00-ն:

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություններին ծանոթանալ կարող եք այս հղումով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *