2014.04.22,

Քննադատ

Հայաստանում օն֊լայն ռադիոյի զարգացման լավ նախադրյալներ կան

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Ի՞նչ զարգացումների սպասել մեդիա դաշտում՝ հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացումները։ Ակնհայտ է, որ մենք շարժվում ենք դեպի կոնվերգենտ մամուլ, որը համախմբում է մեդիայի հնարավոր բոլոր տեսակները։ Մյուս կողմից՝ մամուլի առաջընթացի վրա տարբեր գործոններ են ազդում, օրինակ, շարժական սարքերի զարգացումը, ինչի հետեւանքով մեդիայի տարբեր տեսակներ տարբեր արագությամբ են առաջադիմում։

Դիտարկելով համաշխարհային զարգացումները՝ կարելի է ենթադրել, թե մեդիայի որ տեսակներն առաջընթաց կապրեն Հայաստանում։ Դրանցից մեկը օնլայն ռադիոն է։ Այս պահին օնլայն ռադիոն մեդիայի այն նոր տեսակն է, որը բավական արագ է զարգանում։

Օրինակ՝ ԱՄՆ-ի դեպքում կարելի է տեսնել, թե ինչ մեծ նշանակություն ունեն շարժական սարքերը՝ օնլայն ռադիոյի արտադրանքը սպառելու համար: Բերում եմ ԱՄՆ-ի երկու-երեք տարվա տվյալները, որպեսզի հաշվի առնենք Հայաստանում խելախոսների (smartphone) եւ թաբլեթների (tablet) քանակի աճի իներցիան։

news source

ԱՄՆ-ում շատ են նաեւ մեքենայում խելախոսով օնլայն ռադիո լսողները, եւ նրանց թիվը գնալով աճում է։

news source

Յուրաքանչյուր երրորդ ամերիկացին օնլայն ռադիո է լսում։ Կարծում եմ՝ մեզ մոտ էլ կան դրա նախադրյալները, քանի որ՝

ա․ Հայաստանում կտրուկ աճել է շարժական սարքերի թիվը, եւ շարժական սարքեր ունեցողներն արդեն զգալի զանգված են կազմում

բ․ Վերջին մեկ տարվա ընթացքում շոշափելիորեն նվազել է բջջային ինտերնետ կապի գինը։ Գինն ավելի կնվազի ապրիլի 1-ից ուժի մեջ մտած՝ շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության ծառայությունը գործարկելուց հետո, քանի որ այդպիսով օպերատորների միջեւ մրցակցությունը կուժեղանա։

Ազդեցություն կարող են ունենալ նաեւ սուբյեկտիվ գործոնները։ Օրինակ՝ եթե մի քանի տարի առաջ երթուղայինների ու տաքսիների վարորդները երեկոյան ժամերին լսում էին լրատվական ռադիոներ, ապա այսօր տեղի է ունենում ռաբիզ երաժշտության վերածնունդ, ինչը շատերին ստիպում է դիմել իրենց խելախոսներին՝ լրատվություն ստանալու եւ երաժշտությունից կտրվելու համար:

Այնպես որ, լրատվական բիզնեսի համար բավական հետաքրքիր դաշտ է ստեղծվում։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *