Հայաստանյան ցանցային TV-ները. մերկ վիճակագրություն

Հայաստանյան ցանցային TV-ները. մերկ վիճակագրություն
Նկարը՝ TechNode կայքից
« Ցանցային զարգացումները բերեցին նրան, որ այսօր Հայաստանում մի շարք լրատվամիջոցներ են գործում, որոնք բավական մեծ ծավալով տեսաարտադրանք ունեն »

Այսօր արդեն սովորական է դարձել այն, որ լրատվամիջոցներն իրենցից բազմակողմանի զարգացող ցանցային հարթակներ են ներկայացնում։ Շատ հաճախ ԶԼՄ-ն կոչում են իր պատմականորեն եկող անունով, օրինակ՝ շաբաթաթերթ՝ չնայած, որ արդեն դժվար է ասել՝ թե՞րթ է, կա՞յք, թե՞ ցանցային հեռուստաընկերություն։

Ցանցային զարգացումները բերեցին նրան, որ այսօր Հայաստանում մի շարք լրատվամիջոցներ են գործում, որոնք բավական մեծ ծավալով տեսաարտադրանք ունեն։ Փորձենք համեմատել մի շարք հայաստանյան ԶԼՄ-ներ իրենց կողմից արտադրվող տեսանյութերի եւ դրանց դիտումների քանակի տեսանկյունից։ Դիտարկենք լրատվամիջոցների Youtube ալիքները հունիսի 28-ի դրությամբ։ Այսպիսով․

A1+. գրանցվել է՝ 17.01.2008, ունի 6228 դիտող, 6577 տեսանյութ, որոնք դիտվել են 19 610 009 անգամ (միջինում ամեն նյութը դիտվել է 2982 անգամ):

Mediamax. գրանցվել է՝ 16.05.2009, ունի 36 դիտող, 56 տեսանյութ, որոնք դիտվել են 37 350 անգամ (միջինում ամեն նյութը դիտվել է 667 անգամ): 

Slaq.am. գրանցվել է՝ 19.07.2009, ունի 1708 դիտող, 3241 տեսանյութ, որոնք դիտվել են 2 876 190 անգամ (միջինում ամեն նյութը դիտվել է 887 անգամ):

Radio Van. գրանցվել է՝ 16.08.2009, ունի 115 դիտող, 334 տեսանյութ, որոնք դիտվել են 681098 անգամ (միջինում ամեն նյութը դիտվել է 2039 անգամ):

Ազատություն. գրանցվել է՝ 12.11.2009, ունի 3401 դիտող, 4292 տեսանյութ, որոնք դիտվել են 5 507 432 անգամ (միջինում ամեն նյութը դիտվել է 1283 անգամ):

Epress.am. գրանցվել է՝ 06.08.2010, ունի 122 դիտող, 615 տեսանյութ, որոնք դիտվել են 401 895 անգամ (միջինում ամեն նյութը դիտվել է 653 անգամ):

Tert.am. գրանցվել է՝ 28.10.2010, ունի 1343 դիտող, 786 տեսանյութ, որոնք դիտվել են 1 962 597 անգամ (միջինում ամեն նյութը դիտվել է 2 497 անգամ):

1in.am. գրանցվել է՝ 20.11.2010, ունի 2061 դիտող, 2051 տեսանյութ, որոնք դիտվել են 3 218 014 անգամ (միջինում ամեն նյութը դիտվել է 1569 անգամ): 

HRA.am. գրանցվել է՝ 13.01.2011, ունի 15 դիտող, 95 տեսանյութ, որոնք դիտվել են 31130 անգամ (միջինում ամեն նյութը դիտվել է 327 անգամ):

Հենարան ակումբ. գրանցվել է՝ 18.03.2011, ունի 83 դիտող, 511 տեսանյութ, որոնք դիտվել են 194 286 անգամ (միջինում ամեն նյութը դիտվել է 380 անգամ):

News.am. գրանցվել է՝ 26.04.2011, ունի 538 դիտող, 599 տեսանյութ, որոնք դիտվել են 3 556 414 անգամ (միջինում ամեն նյութը դիտվել է 5 937 անգամ):

Ecolur. գրանցվել է՝ 29.04.2011, ունի 74 դիտող, 141 տեսանյութ, որոնք դիտվել են 155 135 անգամ (միջինում ամեն նյութը դիտվել է 1100 անգամ):

Հետք. գրանցվել է՝ 18.05.2011, ունի 171 դիտող, 270 տեսանյութ, որոնք դիտվել են 558161 անգամ (միջինում ամեն նյութը դիտվել է 2067 անգամ):

Civilnet . գրանցվել է՝ 04.09.2011, ունի 1330 դիտող, 2008 տեսանյութ, որոնք դիտվել են 1 370 391 անգամ (միջինում ամեն նյութը դիտվել է 682 անգամ): 

Առավոտ. գրանցվել է՝ 12.09.2011 , ունի 398 դիտող, 1476 տեսանյութ, որոնք դիտվել են 1 027 382 անգամ (միջինում ամեն նյութը դիտվել է 1 476 անգամ):

Lurer.com. գրանցվել է՝ 17.11.2011, ունի 124 դիտող, 324 տեսանյութ, որոնք դիտվել են 148 240 անգամ (միջինում ամեն նյութը դիտվել է 456 անգամ):

Panorama.am. գրանցվել է՝ 22.01.2012, ունի 167 դիտող, 251 տեսանյութ, որոնք դիտվել են 492 030 անգամ (միջինում ամեն նյութը դիտվել է 1960 անգամ): 

Հասկանալի է, որ տվյալները զուտ քանակական են։ Բայց նույնսիկ թվերը շատ բան կարող են հուշել։ Զուտ համեմատության կարգով ներկայացնենք Երկիր Մեդիա հեռուստաընկերության ալիքի վիճակագրությունը (մյուս հեռուստաընկերություններն ունեն շատ ավելի զվարճանքին վերաբերող նյութեր եւ դժվար համեմատելի են ցանցային ԶԼՄ-ների հետ). գրանցվել է՝

10.09.2009, ունի 809 դիտող, 4147 տեսանյութ, որոնք դիտվել են 2 853 922 անգամ (միջինում ամեն նյութը դիտվել է 688 անգամ)։ Ինչպես տեսնում ենք, թվերը համեմատելի են։ 

Դիտարկվել են հասարակա-քաղաքական բնույթ ունեցող ԶԼՄ-ները։ Նշենք, որ «Լրագիրը» չի ներգրավվել, քանի որ կայքի Youtube ալիքը պարբերաբար չի թարմացվում, իսկ հիմնական տեսանյութերը տեղադրվում են սեփական հոսթինգի վրա, ինչի պատճառով ամբողջական վիճակագրությունը հասանելի չէ։ Նույն պատճառով ներկայացված չէ նաեւ Webtv-ն։ Չեն ներառվել նաեւ այն ալիքները, որոնք չեն թարմացվել վերջին ամսվա ընթացքում։

Սամվել Մարտիրոսյան

Հեղինակի մասին

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Comments

վիդեոներ

Պետք է նշել, որ ամենամեծ դիտումները ունենում են վթարի մասին տեսանյութերը:
Ցավոք:
Օրը երկու լավ արյունալի վթար---եւ մեծ դիտումների քանակը ապահոված է.

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture.
Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License