ՀԱԿ-ը, Facebook-ը, ինչպես նաեւ ինտերնետային ուղիղ եթերը Գյումրիից

Ցանց-առները ցանցի մշտական բնակիչներն էն, հայտնի Geek-երը: Բառն առաջինը թարգմանել եւ մեկնաբանել է Չտեսություն կայքը, որն իր հերթին հայտնի է՝ ցանցային իրականության մի քիչ ցանցառ, բայց հասկանալի հայաֆիկացմամբ:

 

ՑԱՆՑԱՌՆԵՐ ռադիոն ամեն շաբաթ հետեւելու է ցանցի բնակիչների անցուդարձին, նորություններին, նախասիրություններին եւ պատմելու է այդ մասի իր առցանց ունկնդիրներին: Փորձելու է դա անել պարզ ու հասկանալի՝ անգամ ցանցում հայտնված նորեկների համար...

 

Այս թողարման մեջ. հնարավո՞ր է հեղափոխություն անել առանց համակարգչի առջեւից հեռանալու, Հայ ազգային կոնգրեսում համոզված են, որ իրենք հայկական Facebook-ում համակիրների մեծ բանակ ունեն, ինչպե՞ս Ժուռնալիստների «Ապարեզ» ակումբը ինտերնետում ուղիղ հեռարձակում կազմակերպեց Գյումրիից: Ցանցի բնակիչները՝ Սամվել Մարտիրոսյան, ում Kornelij են կոչում:

 

Հաղորդման վերջում մշտական խորագիր՝ Ցանցի լեզուն. հին ու նոր բառեր: