«Ցանցառներ» ռադիո. Հանրահավաքի օնլայն հեռարձակումը, Facebook-ի sms-ային թարմացումները եւ բլոգի հայերեն նոր տարբերակը

«Ցանցառներն» ամեն շաբաթ հետեւում է ցանցում տարածվող նորություններին, թևածող մտքերին ու ծավալվող քննարկումներին և պատմում այդ մասին իր առցանց ունկնդիրներին:

 

Այս թողարկման մեջ.

  • Կովերի հիգիենայի կանոններ. ցանցի ամենազվարճալի քննարկումը
  • Ազատություն ռադիոկայան՝ ուղիղ ինտերնետային հեռարձակում հանրահավաքից. մեկնաբանում է Արթուր Պապյանը
  • SMS ծանուցման նոր ծառայություն Facebook սոցիալական ցանցում
  • Բլոգ կամ նոթագիրք. լրագրող, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը բլոգի հայերեն նոր տարբերակ է առաջարկում: Բլոգը հայաֆիկացնելուց բացի՝ նա իր նոթագրքում մեկնաբանություններ գրելու կանոններ է սահմանել: