Գրիգոր Ամալյանի փաստարկներն ու Մեսրոպ Մովսեսյանի հակափաստարկները

15-01-2016

2010թ.-ի դեկտեմբերի 16-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) 8 անդամներից 7-ը «0» գնահատեցին «Ա1+»-ի ներկայացրած մրցութային փաթեթը: ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանին մեղադրեց հանձնաժողով կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեջ: Մեսրոպ Մովսեսյանը հակափաստարկներ ներկայացրեց: Վեճը, որը տեղափոխվեց դատարան, շարունակվում է:

Մեսրոպ Մովսեսյան

 

«Ռոջեսթոն Լոգիսթիքս Լիմիթիդ» կորպորացիան, որը իր մասնաճյուղերով նաեւ Ռուսաստանում է աշխատում, ներկայացրել է գումարներ, դրա համար էլ կնիքը երեւի կրկնվում է, որովհետեւ դա ընդհանուր մի կորպորացիա է, որը տարբեր երկրներում ունի իր մասնաճյուղերը: Դա ես բացատրում եմ պարոն Ամալյանին` ի գիտություն ապագայի համար»

 

«Ուղիղ մեղադրանք պարոն Ամալյանի կողմից առանց որեւէ դատական որոշման կամ առանց որեւէ հիմնավոր որոշման: Նա պատասխանատվություն է կրելու այդ խոսքերի համար: Պատժվելու է կամ սխալ փաստաթղթեր ներկայացնող կողմը կամ ՀՌԱՀ հանձնաժողովը»

 

Ինձ համար մի քիչ տարօրինակ էր նրանց առաջարկը, որը ես, երեւի սխալմամբ ընդունել եմ

 

«Այն տրված է Տանիելյանների ընտանիքի կողմից եւ ընդհանուր ստորագրություն է դրված ֆիրմայի կողմից: Կինն իր գումարով առանձին է միացել եւ մեռյալ հոգի չի կարող լինել»:

 

«Թիվ 96-Ա որոշման 5-րդ էջում նշված է, որ «Մելտեքս» ՍՊԸ-ի. «Հայտում եւ կից փաստաթղթերում անորոշ անձանց կողմից ֆինանսական ներդրման մասին Աննա Տանելյանի (280 000 եվրո) հավաստագիրը վավերացված չէ ո՛չ ստորագրությամբ, ոչ՛ կնիքով»: Նույն որոշման 6-րդ էջում նշված է. «Անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը հիմնավորող փաստաթղթերի զգալի մասը կեղծ են եւ անհիմն (120000 դոլար եւ 280000 եվրո)»: Խնդրում ենք հայտնել ՀՌԱՀ ո՞ր անդամի կամ անդամների կողմից է (են) պարզվել Աննա Տանելյանի կողմից տրված (280 000 եվրոյի) հավաստագրի անորոշ եւ անհիմն լինելու մասին փաստերը, եւ ՀՌԱՀ-ի կողմից ինչպիսի՞ գործողություններ են կատարվել հիմնավոր կասկածները պարզելու ուղղությամբ: Եղե՞լ է արդյոք ՀՌԱՀ անդամների կողմից Աննա Տանելյանի կողմից տրված հավաստագրի անորոշ կամ անհիմն լինելու փաստի մասին կարծիք եւ/կամ հատուկ կարծիք, եւ ինչպե՞ս է այն արձանագրվել»:

Գրիգոր Ամալյան

 

«Կեղծ են եւ «Հոբինգթոն Մենեջմենթ Լիմիթիդ» ընկերության կողմից տրված փաստաթղերը, եւ «Ռոջեսթոն Լոգիսթիքս Լիմիթիդ» ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը: «Ռոջեսթոն Լոգիսթիքս» ընկերության տված ֆինանսական օժանդակության փաստաթուղթը կնքվել էր «Ռոջերսոն» կնիքով:

 

Մեծ Բրիտանիայի պաշտոնական իրավասու ռեգիստրը վարող ձեռնարկությունների մարմինը մեզ տեղեկացրեց, որ եղել է նման մի ձեռնարկություն Մեծ Բրիտանիայում, որը իր գործունեությունը դադարեցրել է 2007 թվականին»:«Հետաքրքիր է` ո՞վ է պարտավորություն կրող մարմինը: Սովորաբար նման փաստաթղթերում գոնե դրա տակ ստորագրում են, կամ նշում անունները: Բայց դրա տակ միայն գրված էր «Աննա Տանիելյան» անուն-ազգանուն, որը, ցավոք, իր ստորագրությունը չի դնում անձանց պարտավորության տակ... գուցե մարդուն թյուրիմացության մեջ են գցել մեռյալ հոգինե՞րը:

 

Գուցե. դա մեր խնդիրը չէ»«Որոշման մեջ նշված այն անհամապատասխանությունը, որ ֆինանսական երաշխիք հանդիսացող կազմակերպություններից մեկի անվանումը չի համապատասխանում փաստաթղթում առկա կնիքի հետ, պարզվել եւ համապատասխան հարցումները իրականացվել են իմ կողմից:«Գուցե մարդուն թյուրիմացության մեջ են գցել գոյություն չունեցող, էսպես ասեմ` մեռյալ հոգիները»«Ըստ Աննա Տանելյանի կողմից տրված հավաստագրի՝ պարտավորություն ստանձնող անձանց անորոշ լինելը, ինչպես նաեւ գրության անստորագիր եւ կնիքով չվավերացված լինելն ակնհայտ է եղել եւ լրացուցիչ ճշտումների անհրաժեշտություն չի պահանջվել՝ Թիվ 11 մրցույթում հաղթող ճանաչելու մասին 16.12.2010թ. ՀՌԱՀ թիվ 96-Ա որոշման հիմնավորման փուլում այդ կապակցությամբ ՀՌԱՀ անդամների կողմից այլ (հատուկ) կարծիքներ չեն եղել»: