Մեղրիում չկան լրատվամիջոցներ եւ գործող լրագրողներ

Մեղրիում չկան լրատվամիջոցներ եւ գործող լրագրողներ
Մեղրի: Լուսանկարը planeta.am-ից

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում եւ շրջակա գյուղերում տեղական լրատվամիջոց չի գործում: Այստեղ չկա  տեղական թերթ, հեռուստաընկերություն կամ ռադիո: Մեղրիում չկան գործող լրագրողներ, չկան լրատվական գործակալությունների, հեռուստաընկերությունների, տպագիր կամ ցանցային լրատվամիջոցների սեփական թղթակիցներ:

Սյունիքի մարզի այս հատվածում տեղի ունեցած հրատապ իրադարձությունների վերաբերյալ լրագրողները ստիպված են լինում ինֆորմացիա վերցնել հեռախոսով՝ տարբեր պաշտոնյաներից: Իհարկե, երբեմն նաեւ լրագրողների խմբեր կամ անհատ լրագրողներ են այցելում Երեւանից 376 կմ հեռավորության վրա գտնվող Մեղրի եւ շրջակա գյուղեր՝ Հայաստանի հարավային այս շրջանի  մասին լրագրողական նյութեր գրելու համար: Նաեւ Կապանում, Գորիսում գործող լրատվամիջոցների լրագրողներն են պարբերաբար այցելում Մեղրի:

Մեղրեցիները Սյունիքի մարզի նորություններին հետեւում են Կապանում գործող «Սոսի»  հեռուստաընկերության լրատվական հաղորդումների օգնությամբ: Նաեւ թերթեր են 297կարդում եւ ցանցային լրատվամիջոցներին են հետեւում:

Մեղրեցիներն ասում են, որ իրենց քաղաքից լրագրողի մասնագիտություն ընտրած ուսանողները ուսումն ավարտելուց հետո Երեւանից Մեղրի չեն վերադառնում, դրա համար էլ լրագորղական դաշտը Մեղրիում պասիվ է եւ տեղում գորոծող լրագրողներ կարելի է ասել` չկան:

Մեղրիի մոտակայքում գտնվող  Լեհվազ գյուղում հանդիպեցինք 53-ամյա Ներսես Աղաբեկյանին, ով նախկինում լրագրող է եղել, աշխատել է Մեղրիի շրջանային «Արաքս» թերթում: Թերթը փակվելուց հետո այլեւս լրագրությամբ չի զբաղվել, անցել է այլ աշխատանքների` անհատ ձեռներեցությամբ, հողագործությամբ զբաղվել, բայց խոստովանում է, որ ամբողջ ընթացքում իրեն շարունակել է լրագրող համարել: 

«Ճիշտ է, բավականին երկար  ժամանակ է հոդվածներ չեմ գրել, բայց ստեղծագործական ջիղը դեռ իմ մեջ մնացել է եւ եթե լրատվամիջոցներից առաջարկներ լինեն, ապա պատրաստ եմ թղթակցել: Ի վերջո տեղական խնդիրներին ավելի լավ  եմ  ծանոթ եւ ավելի տեղեկացված», - ասում է Ներսես Աղաբեկյանը:

Լրագրողական աշխատանքին վերդառնալու ամենամեծ դժվարությունը Ներսեսը համարում է այն, որ նա նորագույն տեխնոլոգիաներին չի տիրապետում: Նյութերը համակարգչով գրելու համար  նախնական շրջանում ստիպված կլինի  ուրիշի օգնությանը դիմել, մինչեւ ընթացքում կկարողանա հասկանալ համակարգչային լեզուն եւ տիրապետել այն: 

Մերի Սողոմոնյան, Մեղրի

Comments

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture. Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.
                                

lara escort antalya yeni escort porno porno sikiş sikiş sikiş yeni porno esmer porno porno porna yeni porno sarışın porno sikiş porno hd porno yeni porno

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License

lara escort antalya yeni escort porno porno sikiş sikiş sikiş yeni porno esmer porno porno porna yeni porno sarışın porno sikiş porno hd porno yeni porno